24/08/2022 10:21
«Հրապարակ». Աշունն իսկապես կարող է թեժ լինել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ ոք չէր սպասում, իհարկե, որ օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, կամ Հայաստանի կյանքում տեկտոնական շարժեր կգրանցվեն: Բայց Անկախության հռչակագրի օրն իր մեջ հետաքրքիր խորհուրդ էր պարունակում, եւ Էդգար Ղազարյանն այդ խորհուրդը լիուլի օգտագործեց` մենմենակ նախաձեռնելով ԳԽ սիմվոլիկ նիստն ու երեկոյան հանրահավաքը: Եվ եթե հաշվի առնենք, որ դրանք մեկ մարդու նախաձեռնությամբ ու ջանքերով իրականացված միջոցառումներ էին, պետք է արձանագրենք, որ Ղազարյանը կարողացել էր 2-3 հազար մարդ բերել հրապարակ:
Իսկ եթե այս նախաձեռնությունը շարունակություն ունենա, եւ առաջիկայում նոր ուժեր ու նախաձեռնություններ միանան, կարող է աշունն իսկապես թեժ լինել եւ որոշակի գործընթացներ գեներացնել»։