25/08/2022 18:41
Ադիսոնյան հիվանդություն․ Պատճառներ, ախտանշաններ և բուժում
Ադիսոնյան հիվանդությունը առաջանում է մակերիկամների կեղևի երկկողմանի ախտահարումից: Հիվանդության ողջ ընթացքում նվազում կամ դադարում է մակերիկամների հորմոնների (կորտիզոլ, ալդեստերոն) արտազատումը, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն սիրտանոթային համակարգի, ջրաղային փոխանակության կարգավորման մեջ:
Հիվանդության առաջացման պատճառներից են`
մակերիկամների տուբերկուլոզը,
առանձնահատուկ սպիտակուցների ներգործությունը դրանց կազմության և ֆունկցիաների վրա,
արյունազեղումները, թարախային բորբոքումները,
Հիվանդության առաջացման ընթացքը դանդաղ է, այն հիմնականում ի հայտ է գալիս 20-40 տարեկանում:
Ադիսոնյան հիվանդության բնորոշ ախտանիշներից են մաշկի բրոնզային գունավորումը, լորձաթաղանթի վրա մուգ բծերի առաջացումը: Հիվանդներին բնորոշ է արագ հոգնելը, արյան ճնշման անկումը, աղեստամոքսային տրակտի խանգարումը և այլն:
Հիվանդությունն ունի քրոնիկ ընթացք, սակայն հնարավոր է նաև կլինիկական դրսևորումների սրացում, որը ենթակա է անհետաձգելի բուժման: Այս հիվանդությամբ տառապողներին լարված աշխատանքը հակացուցված է: Հիվանդների սննդի պարունակության մեջ պետք է պարտադիր լինի մեծ քանակությամբ աղ, վիտամիններ, հատկապես Vitamin C, մրգեր և այլն:
Առաջին ախտանշանների և հիվանդության ծանր դրսևորումների դեպքում հիվանդը պարտադիր ենթակա է հոսպիտալացման: Բժշկի կողմից անհատական ընտրված հորմոնային պատրաստուկների բաժնեչափերը թույլ են տալիս ոչ միայն հիվանդի կյանքը երկարաձգել, այլև պահպանել նրանց աշխատունակությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։