25/08/2022 15:44
Հայ բլոգերները ծանոթանում են հայկական պահածոների պատրաստման գաղտնիքներին․ Շրջայց «Homeland» պահածոների գործարանում (Տեսանյութ)
«Derjava Group» ընկերությունների խմբին պատկանող «Homeland» պահածոների գործարանում կազմակերպվել էր շրջայց-միջոցառում։
Միջոցառման նպատակն էր հյուրերին, պահածոների պատրաստման եղանակով հետաքրքրված մայրիկ-բլոգերներին ներկայացնել այդքան համեղ պահածոների պատրաստման գործընթացն ու հենց ներսում ծանոթացնել տարվող աշխատանքներին։
Aysor.am-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ բլոգեր Մարիաննա Քաբաբյանը շեշտեց նմանատիպ շրջայցերի կարևորությունը հայկական արտադրության առաջխաղացման գործում։
«Կազմակերպելով շրջայցը՝ միտում ունենք բլոգերներին և նրանց թիրախային լսարանին ներկայացնել հայկական արտադրանքը, օժանդակել տարածմանը, որպեսզի շատերին հասանելի լինի այն համը, որակն ու գեղեցիկ փաթեթավորումը, որն ապահովում է «Homeland» ընկերությունը», - ասաց կազմակերպիչը։
Մարիաննա Քաբաբյանը նշեց նաև, որ գրեթե բոլոր հյուրերը, հրավերին արձագանքելով, փաստել են, որ հանդիսանում են «Homeland» ապրանքանիշի սպառող, ինչն ուրախալի է, քանի որ տեղական արտադրությունը պետք է մշտապես առաջին տեղում լինի յուրաքանչյուրի համար։
Շրջայցի ընթացքում հյուրերը եղան արտադրամասում, գործարանում, որը համալրված է տեխնոլոգիապես արդի և հզոր սարքավորումներով, լաբորատորիայում, որտեղ նմուշառման եղանակով մասնագետներն ապահովում են արտադրանքի բարձր որակն ու անվտանգությունը։
Միջոցառման հյուրերի ցանկում էր նաև բլոգեր-մայրիկ Իրինա Թովմասյանը, որը վաղուց արդեն ծանոթ էր «Homeland» ապրանքանիշին և իր ընտանիքի համար նույնպես նախընտրում է տեղական արտադրության այս պահածոները։
«Ես մշտապես կողմ եմ հայկական արտադրության զարգացմանը, կարևոր է ցույց տալ, թե ինչպես է արտադրվում որակյալ հայկական պրոդուկտը՝ որակյալ մթերքից, և խթանել դրանց վաճառքը։ Բազմիցս եղել եմ տեղական արտադրության այլ գործարաններում և ուրախացել տարված աշխատանքով», - ասաց Իրինա Թովմասյանը։
Միջոցառմանը ներկա բոլոր հյուրերին հիացրել էր սմբուկի խորովման գործընթացը․ տնական ձևով կրակի վրա խորովվող սմբուկը յուրահատուկ համ է հաղորդում պահածոներին՝ հիշեցնելով մեր տատիկների և մայրիկների ավանդական բաղադրատոմսով պատրաստվող ուտեստների համը։ Հավելենք նաև, որ սմբուկի խորովման հոսքագիծը, որը կիրառվում է «Homeland» պահածոների գործարանում, միակն է ՀՀ-ում։
Բլոգեր և մայրիկ Գայանե Պողոսյանը, որը նույնպես ներկա էր միջոցառմանը, Aysor.am-ի հետ զրույցում կարևորեց արտադրանքի անվտանգությունը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով, վստահաբար կարող եմ ասել, որ շատ ավելի ապահով է ձեռք բերել արդեն վարպետացած կազմակերպությունների պահածոները՝ ինչպիսին է «Homeland»-ի արտադրանքը», - ասաց նա։
«Derjava Group» ընկերությունների ցանցին պատկանող «Homeland» ապրանքանիշը շարունակում է հավատարիմ մնալ «Մեր սարերի համն ու հոտը» կարգախոսին և մեծացնելով արտադրանքի ծավալներն ու զարգացնելով բրենդը՝ ներքին և արտաքին շուկային ապահովել թարմ, որակյալ և համեղ արտադրանքով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։