25/08/2022 10:48
Աշոտ Սմբատյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Սմբատյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,- ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ մեկ այլ հրամանագրով նախագահը Ռուբեն Սադոյանին հետ է կանչել Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից։