25/08/2022 12:57
Բերձորի կենտրոնում Ադրբեջանը կտեղադրի «Երկաթե բռունցք» հուշարձանը, որը կոչված է «վախեցնելու» հայերին
Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձորում (Լաչին) օպերատիվ կերպով հուշարձան կտեղադրվի, որը կոչված է «վախեցնելու» հայերին։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Երկաթե բռունցք» հուշարձանը հասցվել է քաղաք։ Այն կտեղադրվի քաղաքի կենտրոնում։
«Երկաթե բռունցքն» Ադրբեջանում գլխավոր գործողություններից մեկն էր Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա պատերազմում։
Ադրբեջանը ձեւականորեն աջակցում է Հայաստանի հետ հաշտվելու նախաձեռնությանը, իսկ իրականում շարունակում է սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները։