25/08/2022 15:57
Ստեփանակերտում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ԱԻՊԾ (Լուսանկարներ)
Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները՝ կանխվել, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը»
«Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:
Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո»,- նշված է հաղորդագրությունում: