25/08/2022 15:16
«Ռոսատոմ» պետկորպորացիան և Korea Hydro and Nuclear Power ընկերությունը «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի նախագծի աշխատանքներին մասնակցելու պայմանագիր են ստորագրել
«Ռոսատոմ» պետկորպորացիայի ինժենիրինգային ստորաբաժանումը («Ատոմստրոյէկսպորտ» ԲԸ, ԱՍԷ) և Կորեայի հիդրո և ատոմային էներգետիկայի կորպորացիան (Korea Hydro and Nuclear Power Co. Ltd, կրճատ՝ KHNP) պայմանագիր են կնքել Եգիպտոսում «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի նախագծի համար «տուրբինային կղզիների» կառուցման վերաբերյալ: Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ հարավկորեական ընկերությունը կայանի չորս էներգաբլոկներում կառուցելու է մոտ 80 շենք և շինություն, ինչպես նաև գնելու և մատակարարելու է սարքավորումներ և նյութեր ատոմակայանի «տուրբինային կղզիների» համար։
«Ատոմստրոյէկսպորտի հետ կնքած՝ «Տուրբինային կղզիների» կառուցման գործարքը, կարող է դիտվել որպես նշանակալի ձեռքբերում Կորեայի համար՝ հաստատելով շինարարության և նախագծերի կառավարման մեր հիանալի հնարավորությունները, որոնք ցուցադրվել են ԱՄԷ-ում: Ելնելով ԱՄԷ-ում ձեռք բերած մեր փորձից, KHNP-ն բոլոր ջանքերը կգործադրի «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի նախագծի հաջողությունն ապահովելու համար», - ասել է KHNP-ի նախագահ Հվանգ Ջու-հոն:
Պայմանագրի ստորագրմանը նախորդել են լուրջ նախապատրաստական աշխատանքներ։ 2021 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդակցությունների արդյունքում «Ռոսատոմ» պետկորպորացիան հաստատել է KHNP-ին որպես միակ հայտատուին, ում թույլատրվել է բանակցություններ վարել և պայմանագիր կնքել առաջարկվող գործարքի համար՝ պայմանով, որ KHNP-ն համապատասխանի ԱՍԷ-ի գնումների ընթացակարգերի պահանջներին և կողմերի միջև համաձայնություն ձեռք բերի այդ մասին:
«Միջուկային արտադրությունը ոչ միայն կարևոր դեր է խաղում ամբողջ աշխարհում էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի բավարարման և ածխածնային չեզոքության հասնելու գործում, այլ նաև միավորում է երկրները: Մենք՝ Ռոսատոմում խորապես համոզված ենք, որ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը չպետք է ընդհատվի տուրբուլենտության պայմաններում, այլ ընդհակառակը, մենք պետք է ամրապնդենք և ընդլայնենք այն՝ ելնելով մեր երկրների շահերից», - ասաց «Ռոսատոմ» պետկորպորացիայի Զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի փոխտնօրեն, միջազգային բիզնեսի տնօրեն Բ.Ն. Արսեևը։
«Հուլիսին Նախագիծը թեւակոխեց լայնածավալ շինարարության փուլ։ «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի կառուցման նախագիծը գրավիչ է միջազգային ընկերությունների համար։ KHNP-ն միանում է Նախագծի որակավորված մասնակիցների խմբին, որոնց թվում են տեղում շինարարական աշխատանքներում ներգրավվելու համար ընտրված եգիպտական խոշոր ընկերությունները», - ասաց ԱՍԷ ԲԸ-ի ԱԷԿ-ի շինարարական ծրագրերի կառավարման ավագ փոխնախագահ Ալեքսանդր Կորչագինը: «Վստահ եմ, որ միայն ռուսական, եգիպտական և կորեական թիմերի լավ համակարգված համատեղ աշխատանքի շնորհիվ մենք հաջողության կհասնենք այս մեծ նախագծի իրականացման գարծում»։
Տեղեկանք․
«Էլ-Դաբաա» ԱԷԿ-ը՝ Եգիպտոսի առաջին ատոմակայանն է, որը կառուցվելու է Միջերկրական ծովի ափին գտնվող Մատրուհ նահանգի Էլ Դաբաա քաղաքում՝ Կահիրեից մոտ 300 կմ հյուսիս-արևմուտք։ Ատոմակայանը բաղկացած կլինի 4 էներգաբլոկից՝ յուրաքանչյուրը 1200 ՄՎտ հզորությամբ՝ III+ սերնդի ВВЭР-1200 տիպի ռեակտորներով։ Սա վերջին սերնդի տեխնոլոգիան է, որն արդեն ունի հղումներ և հաջողությամբ աշխատում է։ Այս սերնդի ռեակտորներով Ռուսաստանում գործում է չորս բլոկ՝ երկուական ռեակտորներով Նովովորոնեժի և Լենինգրադի ատոմակայանների տարածքում։ Ռուսաստանից դուրս՝ 2020 թվականի նոյեմբերին, Բելառուսի ԱԷԿ-ում ВВЭР-1200 ռեակտորով մեկ էներգաբլոկ միացվել է ցանցին։
Ատոմակայանի շինարարությունն իրականացվում է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից ուժի մեջ մտած պայմանագրերի փաթեթի համաձայն։ Պայմանագրային պարտավորությունների համաձայն՝ ռուսական կողմը ոչ միայն կկառուցի կայանը, այլև կմատակարարի ռուսական միջուկային վառելիք ԱԷԿ-ի ողջ կյանքի ցիկլի համար, ինչպես նաև եգիպտացի գործընկերներին կաջակցի անձնակազմի վերապատրաստման և շահագործման և պահպանման գործում՝ գործարանի գործունեության առաջին 10 տարիների ընթացքում: Մեկ այլ համաձայնագրի շրջանակներում ռուսական կողմը կկառուցի հատուկ պահեստարան և կմատակարարի բեռնարկղեր՝ օգտագործված միջուկային վառելիքի պահեստավորման համար։
«Ռոսատոմ» պետկորպորացիայի ինժենիրինգային ստորաբաժնի Հաղորդակցությունների վարչություն
«Ռոսատոմ» պետկորպորացիայի ինժենիրինգային ստորաբաժանումը միավորում է միջուկային արդյունաբերության առաջատար ընկերություններին. «Ատոմստրոյէքսպորտ» ԲԸ (Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, մասնաճյուղեր Ռուսաստանում և արտերկրում), Միասնական նախագծման ինստիտուտը՝ «Ատոմներգոպրոյեկտ» ԲԸ (Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղեր. նախագծային ինստիտուտներ, մասնաճյուղեր Ռուսաստանում և արտերկրում, հետազոտական մասնաճյուղեր) և շինարարական ընկերությունների դուստր ձեռնարկություններ:
Ինժենիրինգային ստորաբաժինը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում պատվերների պորտֆելի քանակով և աշխարհի տարբեր երկրներում միաժամանակ կառուցվող ատոմակայանների քանակով։
Ստորաբաժանման եկամուտների մոտ 80%-ը կազմում են արտասահմանյան նախագծեր:
Ինժենիրինգային ստորաբաժինը իրականացնում է նախագծեր Ռուսաստանում և այլ երկրներում մեծ հզորությամբ ատոմակայանների կառուցման համար, տրամադրում է EPC, EP, EPC(M) ծառայությունների ամբողջական շրջանակ, ներառյալ նախագծերի կառավարում և նախագծում, և մշակում է Multi-D տեխնոլոգիաներ կառավարման համար: Ստորաբաժանումը հիմնված է ռուսական միջուկային արդյունաբերության ձեռքբերումների և ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների վրա։
Մենք կառուցում ենք հուսալի և անվտանգ ատոմակայաններ III+ սերնդի ВВЭР ռեակտորներով, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր պահանջներին և առաջարկություններին: