25/08/2022 12:17
Գլենդեյլն ու Արցախի Մարտունին քույր քաղաքներ են հռչակվել
Գլենդեյլի քաղաքապետ Արդի Քասախյանի գլխավորած քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է ընդունել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի հետ քույր քաղաքների կապ հաստատելու մասին, հայտնում է Asbarez-ը:
Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը, Էլեն Ասատրյանը, Դեն Բրոտմանը և Փոլա Դիվայնը իրենց աջակցությունն են հայտնել այդ ջանքերին:
Մարտունու հետ քույր քաղաք հարաբերություններ հաստատելուց բացի, խորհրդի անդամներն ընդգծել են Մարտունու տնտեսական զարգացման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման և Գլենդեյլի քաղաքացիների և Արցախի Հանրապետության հայ բնակչության միջև կապերի ամրապնդման կարևորությունը։