25/08/2022 14:49
Հրդեհ՝ Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում
Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Հրշեջ-փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
ԱԻՊԾ-ն հորդորում է խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։