25/08/2022 16:18
Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհից, նախնական տվյալներով, տուժածներ չկան
Քիչ առաջ Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությսւնը տեղեկացրեց, որ Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է։
Ըստ թարմացված տեղեկատվության՝ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:
Նախնական տվյալներով, տուժածներ չկան։
Այս պահի դրությամբ տուժածներ չլինելու մասին է hաղորդում նաև Արցախի առողջապահության նախարարությունը։
«Անմիջապես դեպքի վայր է ժամանել Արցախի ԱՆ «Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:
Այս պահի դրությամբ տուժածներ չկան»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։