26/08/2022 13:28
Ովքեր են «Սուրմալուի» պայթյունի գործով ձերբակալվածները. մանրամասներ. ArmLur.am
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածներից մեկը առեւտրի կենտրոնի փոխտնօրենն է, մյուսը՝ պայթած տարածքի վարձակալը: ArmLur.am-ին հաջողվել է ճշտել նաև մյուս երկու ձերբակալվածների մասին տեղեկություններ: Մասնավորապես, այդ երկու անձինք էլ պահեստը շահագործողներն են եղել:
Հիշեցնենք, որ այսօր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ 25.08.2022թ. Երևան քաղաքի դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է սույն թվականի օգոստոսի 14-ին`ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 15-րդ հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի դեպքով նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը: