26/08/2022 18:50
Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական նիստի և դրա օրակարգի շուրջ խորհրդակցություն է անցկացվել
Արցախի ԱԺ նախագահը խորհրդակցության ժամանակ խոսել է Արցախի և ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին
Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։
Խորհրդարանի ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսվող Արցախի Հանրապետության և ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին։
Ձևավորվող օրակարգում կընդգրվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
Քննարկվել է նաև Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00 –ին, Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված հանրահավաքի կազմակերպմանը։