2022թ. առաջին կիսամյակում Հայաստանի` ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն աճել է 52,5 տոկոսով.  Փաշինյանի ելույթը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

26/08/2022 11:17

2022թ. առաջին կիսամյակում Հայաստանի` ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն աճել է 52,5 տոկոսով. Փաշինյանի ելույթը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

Մինչ նիստի մեկնարկը` ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմավորման 10-ամյակին նվիրված նամականիշերի թողարկման արարողությանը:

Վարչապետ Փաշինյանը ընդլայնված կազմով նիստին հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,
նիստի հարգելի մասնակիցներ,

նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ղրղզստանցի գործընկերներին և անձամբ Ակիլբեկ Ժապարովին ավանդական ջերմ հյուրընկալության և այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Անկեղծորեն ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության անդամ և դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև այսօրվա հանդիպման մասնակիցներին և հյուրերին։

Անկասկած, միջկառավարական խորհրդի նիստը լավ հնարավորություն է մի շարք առանցքային հարցերի շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու և համաշխարհային տնտեսության՝ վերջին ամիսներին աննախադեպ մասշտաբներ և խորություն ստացած մարտահրավերները նվազագույնի հասցնելու նպատակով փոխընդունելի լուծումներ մշակելու համար:

Չնայած համաշխարհային տնտեսական փոխակերպումներին և ֆինանսական համակարգերի զգալի ցնցումներին, եվրասիական ինտեգրացիայի առավելությունների շնորհիվ առևտրատնտեսական հարաբերություններում որոշակի դրական միտում է նկատվում:

Այս համատեքստում նշեմ, որ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ։ Այդ ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52,5 տոկոսով և կազմել 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտահանումն աճել է 48,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 54,2 տոկոսով։

Նշեմ, որ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը երրորդ երկրներ։ Վստահ եմ, որ հետագա համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի, այդ թվում՝ նոր նախաձեռնությունների իրականացման շնորհիվ:

Եվս մեկ հարց կա, որի վրա կցանկանայի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրել։ Վերջին ամիսներին Միության արտաքին առևտրի կառուցվածքի փոփոխությունների պատճառով մաքսատուրքերի բաշխման հարցում զգալի շեղումներ են եղել։ Ելնելով դրանից՝ անհրաժեշտ ենք համարում առաջիկայում վերադառնալ բաժնեմասերի բաշխման միասնական մեթոդաբանության հաստատման հարցի քննարկմանը։

Հարգելի գործընկերներ,

որպես երեկ՝ նեղ կազմով հանդիպմանը սկսված օրակարգային առանցքային հարցերի քննարկման շարունակություն, կցանկանայի կանգ առնել մեր Միության համար արդիական որոշ ասպեկտների վրա։

Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միության ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար։

Ապրանքների և ծառայությունների ամբողջական միասնական շուկայի հասնելու տեսանկյունից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում ինտեգրացիան։ Ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը կարող է ԵԱՏՄ-ի զարգացման հիմնական շարժիչներից մեկը և միավորման համար մրցակցային առավելություն դառնալ՝ ստեղծելով տարանցիկ փոխադրումների բարենպաստ կազմակերպչական և տնտեսական պայմաններ։

ԵԱՏՄ-ի տրանսպորտային-լոգիստիկ համալիրի կառուցման համար անհրաժեշտ է համաժամանակացնել տնտեսական քաղաքականությունն ազգային և վերազգային մակարդակներում և ապահովել ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի նախագծման ու շահագործման մոտեցումների ընդհանրությունը:

Այս համատեքստում, ցանկանում եմ առանձնահատուկ նշել Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ ակտիվ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ կոոպերացիոն էֆեկտով ինտեգրացիոն նախագծերի խթանման հարցում։ Նոր կոոպերատիվ շղթաների ստեղծումն ու ֆինանսական ինստիտուտների գործիքակազմի օգտագործումն արդյունավետ խթան կծառայեն արդյունաբերական կոոպերացիայի զարգացման համար։

Առաջադրված խնդիրների լուծման ոչ պակաս կարևոր գործոն է թվայնացման առավելությունների օգտագործումը, որն իր հերթին ամուր հիմք է ստեղծում անդամ երկրների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում արդյունավետ ինտեգրման և փոխգործակցության համար։ Համաշխարհային փորձը հստակ ցույց է տվել, թե որքան նշանակալի կարող է լինել դրա ներդրման տնտեսական ազդեցությունը։

Տնտեսության և առևտրի ոլորտում թվային տեխնոլոգիաների առաջխաղացումը կխթանի առկա խոչընդոտների նվազագույնի հասցնելը և նույնիսկ ամբողջական վերացումը, ինչն իր հերթին կբարձրացնի տնտեսական կապերի արդյունավետությունը և կկրճատի ծախսերը առևտրում և կոոպերացիոն շղթաներում։

Մեկ այլ կարևոր ոլորտ եմ համարում էլեկտրոնային առևտրի զարգացումը։ ԵԱՏՄ երկրների համար էլեկտրոնային առևտրի ոլորտում պետական կարգավորումն ու վերահսկողությունը գնալով ավելի արդիական են դառնում՝ թելադրելով հարկային վարչարարության լավագույն միջազգային փորձին համապատասխան հարկային մեխանիզմների ապահովմամբ հուսալի վերահսկողության համակարգի կառուցման անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ անհրաժեշտ է համատեղ ջանքերով օպերատիվ շարժվել էլեկտրոնային առևտրի նորմատիվ-իրավական միջավայրի բարելավման ուղղությամբ։

Ակնհայտ է, որ տնտեսական աճի բարձրացմանն ուղղված միջոցառումները կապված են կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտների մի շարք խնդիրների լուծման հետ, և այս կապակցությամբ առաջնային է դառնում ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական բաղադրիչը սոցիալական և հումանիտար նախագծերով ամրապնդելու անհրաժեշտությունը։

Այս տեսանկյունից մենք ողջունում ենք ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումի անցկացումը։ Հուսով ենք, որ երիտասարդների հետ աշխատանքը հաստատապես կմտնի մեր կազմակերպության օրակարգ, իսկ ֆորումը կդառնա երիտասարդ մասնագետներին ինտեգրացիոն գործընթացների զարգացման ներկա փուլում որոշումների կայացման գործընթացներում ներգրավելու արդիական ձևաչափ: Համոզված եմ, որ ֆորումի այսօրվա մասնակիցներից դուրս կգան նոր առաջնորդներ, որոնք կձևավորեն մեր երկրների պետական քաղաքականությունը։

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար։ Հայկական կողմը ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու մեր ընդհանուր օրակարգի առաջմղման գործում՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու նպատակով։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են Միության շրջանակում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, տրանսպորտային ինտեգրացիոն նախագծերի զարգացմանը, ալկոհոլային շուկայի կարգավորումներին և էլեկտրոնային առևտրի հարկային վարչարարության առանձին ասպեկտներին վերաբերող հարցեր: 

Նիստի ընթացքում որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարակն խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին` Երևանում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» Այսօր, 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել Այսօր, 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում Այսօր, 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել Այսօր, 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան Այսօր, 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) Այսօր, 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ Այսօր, 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին Այսօր, 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան Այսօր, 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են Այսօր, 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է Այսօր, 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ Այսօր, 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ Այսօր, 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան Այսօր, 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է Այսօր, 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Այսօր, 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել Այսօր, 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով Այսօր, 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է Այսօր, 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին Այսօր, 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է Այսօր, 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան Այսօր, 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան Այսօր, 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան Այսօր, 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Այսօր, 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները Այսօր, 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության Այսօր, 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով Այսօր, 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար Այսօր, 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը Այսօր, 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան Այսօր, 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը Այսօր, 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը Այսօր, 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Այսօր, 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են Այսօր, 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր Այսօր, 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով

Տվյալ բաժնի վերջին նյութերը