27/08/2022 09:45
«Հրապարակ». Հաջորդը զիջելու ենք Հայաստանի բուն տարածքից` առանց ուժի կիրառման
«Հրապարակ» թերթը գրում է. «Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնումով «հանձնելու» գործընթացը չի ավարտվելու։ Հաջորդը զիջելու ենք Հայաստանի բուն տարածքից, մասնավորապես՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի հատվածից։ Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ դա տեղի կունենա սահմանագծման, սահմանազատման աշխատանքների արդյունքում՝ առանց ուժի կիրառման։ Ադրբեջանը վճռական է տրամադրված հայկական տնօրինության տակ գտնվող Այգեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի հարցում և պնդում է, որ այդ տարածքը խորհրդային տարիներին իրեն է պատկանել, և զիգզագի կամ սեպի տեսք ունեցող հատվածում պետք է սահմանազատում արվի, ու այդ սեպը վերանա։
Մեր աղբյուրին հարցրինք՝ իսկ կա՞ հատված, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանից անցնելու է Հայաստանին։ Ասաց. «Կա՝ Սև լճի այն հատվածը, որը պատերազմից հետո վերցրել են իրենց վերահսկողության տակ, նաև՝ Սոթքի մասում առաջ եկած հատվածներից ադրբեջանական զինուժը դուրս կգա»։ Նա նաև վստահեցրեց, որ անկլավների՝ Տիգրանաշենի կամ Արծվաշենի հարցը չի քննարկվում»։