27/08/2022 15:11
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ոչ մի ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում․ Ալիևի օգնական
Ադրբեջանի նախագահ օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր կրկնել է Իլհամ Ալիևի թեզը՝ ղարաբաղյան հակամարտության՝ «լուծված լինեու» և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու «աննպատակահարմարության» վերաբերյալ։
«Այդ խումբը չկա այնպես, ինչպես չկա այն միջազգային խնդիրը, որը միջնորդների կարիք կարող էր ունենալ», - ինչպես հաղորդում է «Ինտեֆաքս Ադրբեջանը», ասել է Հաջիևը։
Ալիևի օգնականը նշել է նաև, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ոչ մի ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, իսկ այդ երկրների դեսպանները, չնայած բազմաթիվ հրավերներին, նրա խոսքով, ցուցադրականորեն հրաժարվում են այցելել Շուշի։
«Սա կարելի է դիտարկել որպես նրանց կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։