27/08/2022 10:05
«Հրապարակ». Քաջարան համայնքում «Զապոն» տպավորություն է ստեղծել, որ իրեն ընտրելու դեպքում քաջարանցիներին կոմբինատում աշխատանքով կապահովի
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաջարան համայնքում ևս սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Քաջարանի համայնքապետի ՔՊ թեկնածուն, որի մասին դեռ 2 ամիս առաջ էին հայտարարել՝ Արմեն Առաքելյանը՝ «Զապո» մականունով, Քաջարանում չի երևում, հանրային որևէ միջոցառման չի մասնակցում։
Նա գործարար է, հյուրանոց ունի, ապրում է Երևանում, սակայն հաշվառված է Քաջարանում։ Նախօրեին նա մասնակցել է ԶՊՄԿ-ի Սիսիանի քարի գործարանի բացմանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Խուդոլիի կողքին է եղել։ Թերևս փորձել է տպավորություն ստեղծել, որ իրեն ընտրելու դեպքում քաջարանցիներին կոմբինատում աշխատանքով կապահովի։ Հիշեցնենք, որ նրա մրցակիցը գործող համայնքապետ, վարդերի սիրահար Մանվել Փարամազյանն է»։