29/08/2022 14:32
Սրտի կաթվածով զորամասից շտապօգնության մեքենայով տեղափոխվեցի հոսպիտալ, ապա սրտաբանական հիվանդանոց. Վահե Դոխոյան
Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, առայժմ՝ շատ համառոտ. տեղեկացնում եմ ձեզ, որ օրեր առաջ սրտի կաթվածով զորամասից շտապօգնության մեքենայով տեղափոխվեցի հոսպիտալ, ապա սրտաբանական հիվանդանոց։ Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ կենսական նշանակություն ունեցող 1 սրտանոթ փակված է 75%-ով, որի արդյունքում ստենտավորվեցի։
Ավելի ուշագրավ մանրամասներ՝ մի փոքր ավելի ուշ....
Այս պահին ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել հոսպիտալի և սրտաբանական հիվանդանոցի հոգատար անձնակազմին։ Շնորհակալ եմ նաև ինձ ճանաչող և չճանաչող այն մարդկանց, ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ։
Հիմա հետվիրահատական վերականգնողական բուժում եմ ստանում, արդեն վիճակս լավ է, ամեն ինչ կարգին է»։