29/08/2022 13:09
«Atlantic Records Russia» լեյբլի հետ համագործակցած երգիչների համերգը չեղարկվել է․ Կազմակերպիչ
Հոկտեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը, որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հանրության շրջանում, չեղարկվել է։ Այս մասին Tert.am-ին հայտնել է համերգի կազմակերպիչներից մեկը։
«Այդ համերգին որևէ ադրբեջանցի երգիչ ելույթ չէր ունենալու, սակայն ավելորդ խոսակցություններից խուսափելու համար որոշեցինք չեղարկել համերգը։ Համերգին պետք է ելույթ ունենային «Andro»-ն և «The Limba»-ն, ովքեր աշխատել են Atlantic Records Russia լեյբլի հետ, որի հետ համագործակցել են նաև ադրբեջանցի երգիչներ»,- ասել է նա։
Հարցին՝ Էմին Ագալարովը, ով ժամանակին եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փեսան, ի՞նչ կապ ունի Atlantic Records Russi-ի հետ, կազմակերպիչը նշեց․
«Ինչքան գիտեմ՝ տնօրենն է։ Այդ երգիչները, ովքեր պետք է ելույթ ունենային Հայաստանում, ժամանակին աշխատել են այդ լեյբլի հետ, նաև որոշ ադրբեջանցի երգիչների հետ։ Ընդ որում ՝այդ լեյբլի հետ աշխատել են նաև շատ հայ երգիչներ։ Ամեն դեպքում ավելորդ խոսակցություններից խուսափելու պատճառով, որոշել ենք չեղարկել համերգը», - ասել է նա։