29/08/2022 16:53
Երևանի քաղաքապետարանը մեծացնում է բեռնատարների և բետոնախառնիչների նկատմամբ տուգանքի չափը
Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների խնդիրը ևս կանոնակարգելու նպատակով՝ ավելացնելով տուգանքների չափը:
Օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում: