29/08/2022 13:49
Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև ստորագրվեց բարեկամության պայմանագիր, և այսօր նախագահ Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ այս առիթով», - ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ սա լավ հնարավորություն կլինի քննարկելու նաև ընթացիկ խնդիրները։