29/08/2022 15:42
«ՏՎԷԼ» ԲԸ-ն ու «Հայկական ԱԷԿ»-ը կնքել են միջուկային թարմ վառելիքի մատակարարման պայմանագիր
«ՏՎԷԼ» ԲԸ-ն ու «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն ստորագրել են ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր։ Մատակարարումը կիրականացվի 2022 թվականի 4-րդ եռամսյակում, ինչը թույլ կտա ամբողջովին լիովին բավարարել թարմ միջուկային վառելիքով ապահովելու՝ Հայկական ԱԷԿ-ի ընթացիկ պահանջները։
Հայաստանում գործող 448.25 մգվտ․ հզորությամբ միակ էներգաբլոկի համար մատակարարվում է ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված, Մեքենաշինական գործարանի («МСЗ» ԲԸ Ռոսատոմ վառելիքային ընկերության ձեռնարկություն. Ք․ Էլեկտրոստալ) արտադրության, թրթռակայուն վառելիք։
Մեծամորի հայակական ԱԷԿ-ը ավանդաբար համարվում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ 2021 թվականաին կայանն արտադրել է ավելի քան 2 միլիարդ կվտ․ժամ էլեկտրաէներգիա, ապահովելով ազգային էներգոհամակարգի արտադրած ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ քառորդը։ 2022 թվականի առաջին կիսամյակում ատոմային էներգաբլոկը արտադրել է 0.92 միլիարդ կվտ․ժամ։
«Մեծամորի ԱԷԿ-ի պատմության ամբողջ ընթացքում Մեքենաշինական գործարանը, ТВЭЛ վառելիքային ընկերությունը և «Ռոսատոմ» պետկորպորացիան մնացել են հայաստանյան էներգետիկների հուսալի գործընկերները։ Մինչև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը մենք կշարունակենք հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի կայուն ապահովումը՝ առավելագույնս հաշվի առնելով պատվիրատուի պահանջներն ու ցանկությունները»,-նշեց «ТВЭЛ» ԲԸ կոմերցիայի և միջազգային բիզնեսի գծով փոխնախագահ Օլեգ Գրիգորևը։
2021 թվականի վերջին կայանում ավարտվեց գործող էներգաբլոկի արդիականացման զանգվածային նախագիծը, ինչի շնորհիվ էներգաբլոկի շահագոչծման ժամկետը 2026 թվականից հետո կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Նախագծի իրականացման առանցքային կապալառուն «Ռոսատոմ» պետկորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն է։
«Ներկայում քննարկվում է էներգաբլոկի շահագործման ժամկետը 2026 թվականից հետո ևս 10 տարով երկարաձգելու հայեցակարգն ու ծրագիրը։ Արդեն նախատեսված են միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն Ռոսատոմի հետ համատեղ ու հնարավորություն կտան էլ ավելի բարձրացնել էլեկտրակայանի անվտանգության մակարդակը։ Բացի այդ, օրակարգում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարության կառուցման հարցը», - Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։