29/08/2022 12:38
Մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 2 100 նոր դեպք, մահացել է 7 հոգի
Օգոստոսի 22-28-ը Հայաստանում իրականացվել է 6 131 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 2 124 նոր դեպք, առողջացել է 1 788 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 434 398 դեպք, որոնցից 421 316-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 2 745 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 655 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 184 464 թեստավորում:
Կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է։
Այսպես, պատվաստումների ընդհանուր թիվը 2 243 265 է։ Առաջին դեղաչափը ստացել է 1 145 553 հոգի, ամբողջական պատվաստված է 1 022 051 հոգի։ Բուստեր դեղաչափ ստացել են 70 505-ը։