29/08/2022 13:39
Ֆրանսիան շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու առթիվ
ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու առիթով:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։
Մինչ այս նշանակումը դեսպան Ֆիլիպ Ռիքերն աշխատել է որպես Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար: 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի օգոստոս եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար։ Դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատել է Գերմանիայում, Իտալիայում, 2008-2011 թվականներին եղել է Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանը։