29/08/2022 12:52
«Բերձորի միջանցք»-ով երթևեկությունն անվտանգ է․ օգոստոսի 31-ից հետո Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով․ ԱՀ ՆԳՆ
Արցախի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի միջանցք»-ով երթևեկությունն անվտանգ է:
Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:
Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։
«Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն», - հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։