«Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայողական պարտականությունների նկատմամբ»․ ՔԿ-ն՝ Միքայել Արզումանյանի ձերբակալության վերաբերյալ

30/08/2022 20:13

«Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայողական պարտականությունների նկատմամբ»․ ՔԿ-ն՝ Միքայել Արզումանյանի ձերբակալության վերաբերյալ


ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալության վերաբերյալ․

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։

Այսպես.

Գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, անձնական պատասխանատվություն կրելով ենթակա զորքերի պատրաստության և պատրաստականության, կիրառման, ինչպես նաև՝ զորքերին (ուժերին) առաջադրված խնդիրների հաջող կատարման համար, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում չի ապահովել զորքերի (ուժերի) մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսևորել հաստատակամություն ու վճռակա­նություն, օպերատիվ ու ճկուն չի արձա­գանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը։

Մասնավորապես, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն իր կողմից արձակված մարտական կարգադրությամբ Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածում չի հանձնարարել զորք տեղակայել, չի նշել հարևանների խնդիրները, սահմանազատման գծերը: Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաև Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպել, այն պայմաններում, երբ դեռևս հոկտեմբերի 27-ից իր ենթակայության տակ ունեցել է Շուշիի ուղղությունում գտնվող N զորամասի հենքի վրա կազմավորված 95 զինծառայողներից բաղկացած հատուկ հրաձգային վաշտը, հոկտեմբերի 27-ից և 28-ից՝ իրենց պաշտպանության տեղամասից դուրս եկած՝ համապատասխանաբար N զորամասի  երկու առանձին գումարտակները՝ բաղկացած ընդհանուր 365 զինծառայողներից, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել մարտական խնդիրների կատարմանը։

Բացի այդ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Մ.Ա.-ն իր կողմից ստորագրված օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացնելիս նշել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն պայմաններում, որ 2020 թվականի նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։ Վերջինիս որոշմամբ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայում նշված ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, մասնավորապես՝ նոյեմբերի 5-ին N զորամասի մեկ հրաձգային գումարտակը տեղակայվել է Շուշի–Քարին Տակ խաչմերուկից մինչև «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մոտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդեն իսկ հսկողության տակ են վերցրել Քարին Տակ բնակավայրը, Շուշի–Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչվող տեղամասի հատվածը, և «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի խորքն ընկած հատվածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանություն, տվյալ ուղղություն տեղափոխվելով՝ անմիջապես հայտնվել է շրջափակման վտանգի տակ և պաշտպանության փոխարեն անցել է ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր և վիրավորներ, մինչդեռ նշված ստորաբաժանումը դեռևս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրավվել մարտական գործողություններին։

Բացի այդ, Շուշիի պաշտպանողական օպերացիայում չեն կիրառվել դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մարտական գործողություններում ներգրավվելու պատրաստ երկու առանձին մոտոհրաձգային գնդերի գումարտակները՝ յուրաքանչյուրը բաղկացած 250 զինծառայողից, իսկ դեռևս հոկտեմբերի 20-ից՝ շուրջ 150 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ, այսինքն՝ ընդհանուր 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։

Բացի այդ, Մ.Ա.-ի կողմից խախտվել են զորքերի միանձնյա ղեկավարման, ենթականերին առաջադրված խնդիրների կատարման եղանակների որոշ­ման նախաձեռնողականության տրամադրմամբ կենտրոնացված կառավարման սկզբունքները. Շուշիի ուղղությամբ գործող զորքերի ղեկավարներն իրադարձությունների անընդհատ փոփոխման պայմաններում չեն հասցրել տեղում ուսումնասիրել յուրային ստորաբաժանումներին և դրանց տեղակայման վայրերը, կիրառել դրանց ըստ անհրաժեշտության, ապահովել Շուշիի ուղղությամբ գործող կանոնավոր բանակի ստորաբաժանումների և աշխարհազորի միջև անհրաժեշտ համագործակցությունը, պաշտպանության մի շարք տեղամասերում՝ Շուշի-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքում, տվյալ խաչմերուկից մինչև Շուշի–Քարին Տակ խաչմերուկն ընկած հատվածում, ստորաբաժանումներ չեն տեղակայվել («Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների հատվածով հակառակորդը շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և շրջափակման մեջ վերցրել Շուշի քաղաքը)։

Այսպիսով, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թևից շրջանցել են յուրային N ստորաբաժանման անձնակազմին (չնայած այն հանգամանքին, որ ստորաբաժանման հրամանատարը Մ.Ա.-ին զեկուցել է պաշտպանության բնագծի աջակողմյան հատվածի չպահվելու, իսկ հետագայում՝ այդ տեղամասով հակառակորդի ստորաբաժանումների շրջանցում կատարելու մասին)՝ Սղնախ գյուղից շարժվելով «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերի ուղղություններով՝ Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն, որից հետո նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերում հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք, այնուհետև շրջանցել են Շուշի - Քարին Տակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին և նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետևանքով, տվել են զոհեր և վիրավորներ:     

2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։

Նախաքննությունը շարունակվում է»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:18 Արմավիրում օրենքով գողին հանձնարարել են ստանալ 4500 դոլար պարտքը, վեճ է ծագել, հնչել են կրակոցներ Այսօր, 15:08 Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են հայտնաբերել Այսօր, 14:59 Ադրբեջանը նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում Այսօր, 14:48 Շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային Այսօր, 14:37 Շատ եմ սիրում իրեն. ուզում եմ իրեն ամեն ձև օգնած լինեմ, որ մնա ջրի երեսին, որովհետև պետք է պատասխան տա. Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի մասին (Տեսանյութ) Այսօր, 14:23 Տեղը չեն բերում, թե ում հետ են շփվում. Ալեն Սիմոնյանը՝ արցախցի պատգամավորին «զիբիլի վրայի կատու» անվանելու մասին (Տեսանյութ) Այսօր, 14:13 Մահացել է Վյաչեսլավ Դոբրինինը Այսօր, 14:07 Մենք ՀՀ անկախության ամրեցման գործում ամենաշատ ու ամենամեծ հիմնաքար դրած իշխանությունն ենք. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:02 Բուհերի վերջին կուրսերի ուսանողներին ՊՆ-ն հրավիրում է կամավոր հիմունքներով եռամսյա ժամկետով պրակտիկա անցնել Այսօր, 14:00 LIVE. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Այսօր, 13:57 Գնդակը շատ վաղուց ադրբեջանական դաշտում է, մենք սպասում ենք. քաղաքական կամքի պարագայում հենց այսօր էլ կարող ենք կնքել խաղաղության պայմանագիր. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:51 Լուսինե Բադալյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չի պահանջի, բայց կառավարության անդամներից հաշվետվություն պահանջելու է (Տեսանյութ) Այսօր, 13:39 ՍԴ-ն ապօրինի որոշմամբ սահմանադրական հեղաշրջման մասնակից է դառնում. Հայաքվե Այսօր, 13:34 Այո, Հայաստանն ունի 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ) Այսօր, 13:29 Եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը՝ ժողովրդին (Տեսանյութ) Այսօր, 13:25 Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու Այսօր, 13:20 «Երիտասարդը, ով պահովել է մեր բոլորի խաղաղությունը, այսօր գնահատված չէ». Գեղամ Մանուկյանը խոստովանեց՝ ԱԺ-ում ՊՊԾ աշխատողներից մեկին տեսնելիս ամոթից գլուխը կախում է (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մենք պետք է ստեղծենք տվյալների պահպանման մի մոդել, որին բոլորս կվստահենք. Միխայիլ Միշուստին (Տեսանյութ) Այսօր, 13:00 Առուշ Առուշանյանին ազատազրկելու դատարանի որոշումը բողոքարկվել է․ այն կքննվի գրավոր ընթացակարգով Այսօր, 12:56 Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը. Վարչապետ (Տեսանյութ) Այսօր, 12:47 ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Այսօր, 12:35 Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է. Գոհար Մելոյան Այսօր, 12:26 Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտը գազ է փչել Այսօր, 12:16 Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում Այսօր, 12:10 Պոլսի Հայոց Պատրիարքը Մայր Տաճարում մատուցել է Սուրբ Պատարագ Այսօր, 12:07 ԵԱՏՄ-ում պետք է տեղի ունենա թվային փոխակերպում, պետական ծառայությունների աշխատանքը պետք է ամբողջական թվայնացվի. Փաշինյան Այսօր, 11:59 40 պարեկով հարձակվեցին պատգամավորի վրա, դեռ ոչ մի ոստիկան պատժված չէ. Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Ստոլտենբերգը տասը տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը Այսօր, 11:49 Պադավատապետությանը դեմ քաղաքական ուժը մեքենաների, պադավատների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, որքան պարտք է վերցնում Գյումրիի համար․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:43 Բացահայտվել է 10կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. 8 անձ է ձերբակալվել Այսօր, 11:40 Գնել Սանոսյանն ու ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր Այսօր, 11:37 OVIO-ն գործարկեց նոր «All in» փաթեթը 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամով Այսօր, 11:32 Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նրանցից 14.336-ը` կանայք են Այսօր, 11:27 Արտակարգ դեպք՝ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում. երեխաներից մեկը հազ առաջացնող նյութ է բաց թողել Այսօր, 11:23 Այսօր Ս. Եվստաթեոսի և նրա կնոջ, երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օրն է Այսօր, 11:20 LIVE. Օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան կառավարության դիմաց Այսօր, 11:17 Ազատազրկված անձանց համար տեղի են ունեցել վիրտուալ շրջայցեր Պարույր Սևակի տուն-թանգարանում Այսօր, 11:11 Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել Այսօր, 11:09 ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Այսօր, 10:56 Հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու վարույթով 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 10:47 Այսօր Հայաստան այցի ժամանակ առաջարկվելու է միանալ ԵԱՏՄ-ին. Իրանի առաջին փոխնախագահ Այսօր, 10:40 Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցության հետևողական ամրապնդումը. Վարչապետ Այսօր, 10:38 Գյումրի քաղաքի, Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը 36 ժամով կդադարեցվի Այսօր, 10:36 Երևան է ժամանել Ղրղզստանի վարչապետը Այսօր, 10:33 Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց. Շարմազանով Այսօր, 10:27 Ադրբեջանն օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ նոր մեղադրանք է ներկայացրել Այսօր, 10:18 «Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց աշխարհում ամենամեծ իրանական բիզնես-կենտրոնը Այսօր, 10:16 «Հրապարակ». «Եվրաքվեին» թույլատրել են ստորագրություններ հավաքել նաև հանգստյան օրերին Այսօր, 10:11 Երևանում և Արարատի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Այսօր, 10:05 Մեր առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է. հայի ետին խելքը բերել էականորեն առաջ. Փաշինյան Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փաշինյանը նորից խաբեց Այսօր, 10:00 «Հրապարակ». Լրջագույն հարված է լինելու բարձրագույն կրթության համակարգին Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Երևանի բյուջեի համար քաղաքի ծառերը կտրելը և նորը տեղադրելն ավելի էժան է նստում, քան մի քանի օր համերգ կազմակերպելը Այսօր, 09:51 «Փաստ». Ինչու է Փաշինյանն իր պատգամավորներին նորից գցել «դռնեդուռ» Այսօր, 09:49 «Փաստ». ՔՊ խմբակցության «բոչկա գլորող» «խմբակի» հաջորդ թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը, իսկ դատարանի որոշումը չի կատարվում Այսօր, 09:38 «Հրապարակ». Իշխանությունը Սամվել Բաբայանին նորից խաղի մեջ է մտցրել, որ վերջնականապես փակի Արցախի թեման 30/09/2024 22:41 Լեղուղիների հիվանդություն․ Նշանները 30/09/2024 22:25 Սերբիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի 20-30 տարի․ Ռուսաստանից արձագանքել են 30/09/2024 22:11 Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Հայաստանում 30/09/2024 21:46 Վիրավորներից մեկի վիճակը ծանր է․ ՆԳՆ ՓԾ նոր մանրամասներ է հայտնում Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից 30/09/2024 21:30 Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ կորցրել է 18 900 զինծառայող․ ՌԴ ՊՆ 30/09/2024 21:13 Հայաստան են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի վարչապետերը․ Դիմավորել է Մհեր Գրիգորյանը 30/09/2024 20:56 Նորք-Մարաշի 3 փողոցներում 12 ժամ ջուր չի լինի 30/09/2024 20:40 Հոկտեմբերի 2-ից Մաշտոց-Բաղրամյան պողոտա հատվածում երթևեկությունը կդառնա միակողմանի 30/09/2024 20:30 Խոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 7 հոգու տեղափոխել են հիվանդանոց 30/09/2024 20:14 ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է՝ հրաժարվում են Արցախյան հարցից․ Սահմանադրագետ 30/09/2024 19:59 Իրանում հայտարարել են՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ագրեսիային 30/09/2024 19:46 Ռուսաստանի վարչապետը այցելել է Հայաստան 30/09/2024 19:36 Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի DPRC նիստում պատասխանել է ներկաների հարցերին 30/09/2024 19:23 Երիկամների մանր կծիկների բորբոքում. Ախտանշանները 30/09/2024 19:08 Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման զարգացման ուղղությունները» թեմայով նիստ 30/09/2024 18:51 ՍԴ-ն որոշել է՝ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի․ Վարդան Պողոսյան 30/09/2024 18:41 Հայաստանում շախմատի միջազգային մրցաշար է մեկնարկել, մասնակցում են 10 երկրների ներկայացուցիչներ՝ գրոսմայստերներ, միջազգային վարպետներ 30/09/2024 18:27 Հրդեհ Արմավիր քաղաքում 30/09/2024 18:13 Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանին «Բարեկամության» շքանշանով պարգևատրելու մասին 30/09/2024 17:58 «Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ պատրաստ է դիմակայել Իսրայելին ու հաղթել 30/09/2024 17:46 «Տիրոջ պատգամների իրագործումով մեր ժողովուրդը պիտի գտնի իր վերելքի ուղիները»․ Մայր Աթոռում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը 30/09/2024 17:37 Կառուցապատող ընկերությունը 246 661 988 դրամի վնաս է պատճառել 30/09/2024 17:25 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծում անտեսված են գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները․ Հայտարարություն 30/09/2024 17:12 Ցանկացած ճգնաժամ, պրոբլեմ գիտելիքի պակասից է․ Փաշինյան 30/09/2024 17:03 Արարատում ու Գեղարքունիքում որսագողություն է կատարվել 30/09/2024 16:50 Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է, որն ամեն օր հաղթահարում է իր առջև ծառացած մարտահրավերները. Սանոսյան 30/09/2024 16:43 Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին 30/09/2024 16:33 Անձրև, ամպրոպ ու մառախուղ. եղանակը՝ Հայաստանում 30/09/2024 16:21 «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը պատրաստ է համագործակցել կառավարության հետ 30/09/2024 16:14 Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր 30/09/2024 16:07 Իրանը ՀՀ-ն դիտարկում է նաև որպես դարպաս՝ դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար. Իրանցի նախարար 30/09/2024 16:00 ԱՄՆ-ն հպարտությամբ աջակցում է Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը. Դեսպան 30/09/2024 15:51 Կոնվերս Բանկը DigiTech-ին մասնակցելու է իր ներդրումային գործիքակազմով 30/09/2024 15:46 Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն. Դեսպան 30/09/2024 15:39 Հայաստանում կարմրուկով վարակման 553 դեպք է գրանցվել 30/09/2024 15:23 Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն՝ Anadolu-ին 30/09/2024 15:15 Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում. Դանիելյան 30/09/2024 15:00 Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. նրան ձերբակալել են 30/09/2024 14:48 «Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հիմնովին ավերել է գերեզմանատներ ու գյուղեր 30/09/2024 14:28 Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել է 30/09/2024 14:17 Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակում են 30/09/2024 14:10 28-ամյա տղամարդը պերֆերատորով աշխատելիս դիպել է էլեկտրալարին. այրվածքներով հոսպիտալացվել է 30/09/2024 13:57 Սևակի փողոցում համատիրության նախագահի մասնակցությամբ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Տվյալ բաժնի վերջին նյութերը