30/08/2022 15:43
Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանները նրան կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել, որի քննությունն արդեն ավարտվել է։
Պաշտպանները դատական նիստի ընթացքում նշել են, որ Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու ոչ մի փաստական և իրավական հիմք չկա, չկա նաև գեթ մեկ փաստ, որ ազատության մեջ գտնվելով՝ Չալաբյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Բողոքի քննության ընթացքում դատախազը չի առարկել Չալաբյանի նկատմամբ գրավ կիրառելուն՝ նշելով, որ խափանման միջոց գրավը կարող է երաշխավորել Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծը:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12.00-ին։