30/08/2022 18:15
«Երկու տարի խնդրեցինք ու պահանջեցինք, որ խոսեն, պատմեն ողջ իրականությունը, բայց ապարդյուն. Թող պատրաստվի Օնիկ Գասպարյանը․․․» ․ Արթուր Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալությանը․
«Արցախի ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելու և «Շուշին հանձնելու» համար մեղադրանք առաջադրելու մասին կարելի է ասել հետևյալը. արդար է:
Ջունգլիի կանոններով՝ եթե դու չես անում, քեզ են անում:
Երկու տարի խնդրեցինք ու պահանջեցինք, որ խոսեն, պատմեն ողջ իրականությունը, բայց ապարդյուն. ձայն բարբառոյ հանապատի:
Դավաճանության ու պարտության մեղավորներ են նշանակվում բարձրաստիճան զինվորականները, այսինքն՝ բանակը, այսինքն՝ զինվորները:
Հ.Գ. Թող պատրաստվի Օնիկ Գասպարյանը . . .»,- սոցցանցում գրել է Արթուր Ղազինյանը։