Ֆատալիզմի ու հմտությունների բացակայության կործանարար համադրությունը․ Վարդան Օսկանյան

30/08/2022 14:39

Ֆատալիզմի ու հմտությունների բացակայության կործանարար համադրությունը․ Վարդան Օսկանյան


Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը՝ Ղարաբաղյան բանակցությունների ներկա փուլի և Հայաստանի անելիքների մասին։ Հոդվածը՝ ստորև։

Թերևս այլևս լրացուցիչ փաստերի կարիք չունենք արձանագրելու, որ Հայաստանի՝ 2018-ին ձևավորված իշխանությունները դիվանագիտության ու միջազգային հարաբերությունների մասին տարրական գիտելիքներից շատ հեռու էին ու շարունակում են այդպիսին մնալ։ Չնայած դավադրությունների տեսություններին՝ ես շարունակում եմ վստահ լինել, որ հենց այդ հանգամանքն է մեր ունեցած և դեռ շարունակվող մարդկային ու տարածքային կորուստների հիմնական պատճառը։

Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական առաջին սխալն այն էր, որ նա երկրի ներսում նորաստեղծ իշխանությունների դիրքերը կայունացնելու և ամրացնելու համար Ալիևի հետ առաջանագծում չկրակելու համաձայնություն ձեռք բերեց, ինչը ադրբեջանական կողմը լիովին կատարեց։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա անմեղ, նույնիսկ հնարամիտ քայլ էր։ Սակայն դա դիվանագիտական առաջին կոպիտ վրիպումն էր, որը և ադրբեջանական կողմի մոտ ձևավորեց սահմանին անդորրի դիմաց Հայաստանի կողմից կարճ ժամանակում զգալի զիջումների ակնկալիքներ։

Պատերազմների պատճառը մշտապես լինում է հակամարտող կողմերի ակնկալիքների հետևողական ձևավորումը և վերջում դրանց ձգձգումը, դրժումը կամ չբավարարումը։

Փաշինյանի երկրորդ սխալն այն էր, որ նա ամբողջությամբ արհամարհեց մինչ այդ եղած բանակցային բոլոր փուլերը և համապատասխան փաստաթղթերը՝ հայտարարելով, թե բանակցություններն սկսելու է իր զրոյական կետից։ Սա հենց Ադրբեջանի ցանկությունն էր, ինչը հնարավորություն էր ստեղծում ձերբազատվելու իր համար բանակցային փաստաթղթերում տեղ գտած անցանկալի, բայց միջնորդների կողմից ընդունված դրույթներից և հիմնարար սկզբունքներից, ինչպես օրինակ՝ Արցախի ինքնորոշման իրավունքից՝ միաժամանակ ի ցույց դնելով միջնորդներին և ավելի լայն շրջանակի երկրներին հայկական կողմի անլրջությունը և անվստահելիությունը ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ։

Փաշինյանի երրորդ դիվանագիտական ձախողումը նրա՝ մի կողմից Ղարաբաղյան հարցում հստակ դիրքորոշման ու քաղաքականության բացակայությունն էին, մյուս կողմից՝ այդ հարցում իրարամերժ ու հակասական հայտարարությունները։ Սկզբում՝ անորոշ և քաոսային մտքեր, հետո՝ պնդումը, թե հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Եվ վերջապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։ Ես կարծում եմ՝ նրա հենց այս մտքերի խորը հակասություններն էին, որ Ադրբեջանին առիթ տվեցին պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը և որոշակիորեն արդարացնելու պատերազմի հրահրումը։

Չկա պատերազմ, որից հնարավոր չէ խուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անզորությունն ու անգործությունն արդարացնող կեղծ ու վտանգավոր կանխավարկած է։ Եթե սկսվել է պատերազմ, որից մենք կուզեինք խուսափել, ուրեմն Հայաստանի ղեկավարությունը սխալվել է քաղաքական պարզ հաշվարկներում և ձախողել է բանակցային գործընթացում։

Դժբախտաբար, այս միտումը և դիվանագիտական սխալների շքերթը շարունակվում է՝ մեզ պատճառելով նորանոր, բայց միանշանակ խուսափելի մարդկային և տարածքային կորուստներ։

Ուժի առաջ անզոր լինելու ֆատալիզմը և դիվանագիտական տարրական հմտության բացակայությունը հանգեցնում է՝ «ամեն ինչին համաձայնենք, պրծնենք» մտածողությանը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչպես կարելի էր հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի առաջարկած հետագա բանակցային օրակարգի հինգ կետերը միանգամից՝ վարչապետի և արտգործնախարարի մակարդակով՝ առանց անգամ բանակցություններ սկսելու, ամբողջությամբ ընդունելի համարել։

Մինչդեռ պատասխանը կարող էր շատ պարզ ձևակերպվել ի շահ Հայաստանի։ Մոտավորապես այսպես.

«Ձեր իրավունքն է բանակցային օրակարգ բերել ցանկացած հարց, և հայկական կողմը չի խուսափելու դրանք քննարկելուց։ Ուստի ելնելով նույն տրամաբանությունից և ունենալով նման ակնկալիք ձեզանից՝ ներկայացնում ենք հայկական կողմի օրակարգային հարցերը.

– ԼՂԻՄ-ի ապագա կարգավիճակը,

– Շուշիի և Հադրութի ճակատագիրը՝ որպես ԼՂԻՄ-ի անբաժանելի մաս,

– Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը,

– ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

– Մինսկի խմբի բանակցային ձևաչափի վերականգնման հնարավորութլունը,

– Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ ուժերի ժամկետների հարցը,

– այլ հարցեր»։

Առաջարկված այս օրակարգում չկա որևէ հարց, որը կարող է հարուցել դիվանագիտական և ռազմական անսպասելի հակազդեցություն։ Այս օրակարգը միանշանակ հասկանալի և ընկալելի է միջնորդ կողմերին։ Սրա բացակայությունն է, որ զարմանք է առաջացնում բոլոր նրանց մոտ, ովքեր դեռ չեն հավատում, որ նույնիսկ սա ձևակերպելու հմտություն ներկա իշխանությունը չունի։

Այսօր հայկական դիվանագիտության առաջնային խնդիրն է հավասարակշռված օրակարգով մտնել երկարատև բանակցությունների մեջ։

Դիվանագիտությունը անվերջ հնարավորությունների հարթակ է։ Ամենաանհույս իրավիճակներում անգամ հնարավոր է ինչ-որ բան շտկել, սրբագրել։ Ֆատալիզմը իրական անզորության հետ առնչություն չունի։ Դա հմտությունների, գիտելիքների, փորձի բացակայության և սեփական սխալները չընդունելու, խորհուրդներին ականջալուր չլինելու համառության համադրությունն է։ Հենց սրան ենք արդեն երեք տարուց ավելի ականատես լինում։ Ու բացառապես սրա արդյունքում ենք բախվում անվերջանալի կորուստների։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 08:19 Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Վատիկան Այսօր, 08:09 Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել․ «Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չի ուզում ասել» Այսօր, 00:16 Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միացել են ԱՄՆ-ին 17/11/2024 23:40 Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը վայր կդնե՞ն ԱԺ պատգամավորական մանդատները. Աղազարյանը չի հերքել տեղեկությունը 17/11/2024 23:27 Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին 17/11/2024 23:17 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ. աղբյուր 17/11/2024 23:02 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից 17/11/2024 22:52 ՆԳ նախարարն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև ՔԿ նախագահ (24News) 17/11/2024 22:40 Վարչապետի կարգադրությամբ ՏԿԵ նախարարին ու ՊԵԿ նախագահին շտապ կանչել են կառավարություն․ նրանք ազատման դիմումներ են գրել 17/11/2024 21:33 Արարատի մարզում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել 17/11/2024 20:56 Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել, ամենաառաջին բանը, որ պահանջել էի՝ համբերությունն էր. Սուրեն Չախալյան 17/11/2024 20:15 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 17/11/2024 20:03 Հայաստանի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին 17/11/2024 18:29 Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ 17/11/2024 18:18 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում 17/11/2024 16:08 Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին. Ալիև 17/11/2024 15:55 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 17/11/2024 15:07 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. հանդիսությունների սրահի մոտ բախվել են 6 մեքենա. կան վիրավորներ 17/11/2024 14:26 631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն 17/11/2024 14:14 «Ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք. միջազգայնագետ 17/11/2024 13:14 Եղե՛ք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 17/11/2024 12:15 Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, Նիկոլը՝ ՀՀ վիլայեթացման սիմվոլը. Շարմազանով 17/11/2024 11:50 «Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը 17/11/2024 11:40 Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված. Փաշինյանը՝ Ենոքավան իր հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել 17/11/2024 11:20 Արագածոտնի մարզում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է 17/11/2024 11:07 Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան 17/11/2024 10:52 ՀՀ-ի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար. Հաջիև 17/11/2024 10:17 Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան (Տեսանյութ) 17/11/2024 10:05 Լոռիում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի. կրակոցներ են հնչել, ուղեկցողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց 17/11/2024 09:56 Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարանում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում 17/11/2024 09:49 «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը 16/11/2024 21:38 Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում 16/11/2024 21:20 ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին 16/11/2024 20:54 «Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային 16/11/2024 20:32 Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան 16/11/2024 20:13 Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել 16/11/2024 19:47 Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան 16/11/2024 19:26 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 16/11/2024 19:05 Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա 16/11/2024 18:45 Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել 16/11/2024 18:19 Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել 16/11/2024 17:56 Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային 16/11/2024 17:35 Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ 16/11/2024 17:05 Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս 16/11/2024 16:53 «Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 16/11/2024 16:33 «Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից 16/11/2024 16:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 16/11/2024 16:01 Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը 16/11/2024 15:55 Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 16/11/2024 15:50 Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ 16/11/2024 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) 16/11/2024 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ 16/11/2024 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար 16/11/2024 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ 16/11/2024 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը 16/11/2024 14:29 «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին 16/11/2024 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները 16/11/2024 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել 16/11/2024 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան 16/11/2024 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) 16/11/2024 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան 16/11/2024 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 16/11/2024 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 16/11/2024 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին 16/11/2024 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա 16/11/2024 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) 16/11/2024 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) 16/11/2024 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին 16/11/2024 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար 16/11/2024 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել 16/11/2024 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը 16/11/2024 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) 16/11/2024 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը 16/11/2024 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան 16/11/2024 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 16/11/2024 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ 16/11/2024 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը 16/11/2024 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր 16/11/2024 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ 16/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 16/11/2024 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն 16/11/2024 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա 16/11/2024 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված 16/11/2024 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն 16/11/2024 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր 16/11/2024 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել 16/11/2024 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի 16/11/2024 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը 16/11/2024 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ 16/11/2024 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն