31/08/2022 20:01
«Որակի ավանդույթ»․ Սպիտակի թռչնաբուծական կոմբինատի արտադրանքն իր հաստատուն տեղն ունի շուկայում և մեծ պահանջարկ՝ սպառողների կողմից
Խորհրդային տարիներին, դեռևս 1960-ականներից, Հայաստանում հիմնադրվել ու գործում էր Սպիտակի թռնչաբուծական ֆաբրիկան, որը, սակայն, 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով ամբողջովին փլուզվեց։
Սպիտակի թռչնաֆաբրիկան նոր կյանք ստացավ երկուս ու կես տասնամյակի դադարից հետո՝ 2013 թվականից։ Հենց այդ ժամանակ Համբարձումյան ընտանիքի նախաձեռնությամբ ու խոշորածավալ ներդրումներով, եվրոպացի և տեղացի մասնագետների ներգրավմամբ ու ջանքերով սկսվեց Սպիտակի թռչնաբուծական կոմբինատի շինարարության, վերակառուցման գործընթացը։ Նախագծվեց ու կառուցվեց ժամանակի բոլոր պահանջներին համապատասխանող թռչնաբուծական կենտրոն՝ ճիշտ այն վայրում, որտեղ տասնամյակներ շարունակ, մինչև 88-ի երկրաշարժը, գործել էր նախկինը։
2015 թվականին արդեն ժամանակակից արտադրական հոսքագծերով ու տեխնիկական անհրաժեշտ զինվածությամբ նոր թռչնաֆաբրիկան վերագործարկվեց՝ աշխուժություն մտցնելով մարզի կյանքում, ապահովելով նոր աշխատատեղեր, կարճ ժամանակում իր ներդրումն ունենալով նաև երկրի տնտեսության մեջ։
Այսօր արդեն Սպիտակի թռնչաբուծական կոմբինատի արտադրանքը իր հաստատուն տեղն ունի շուկայում և մեծ պահանջարկ՝ սպառողների կողմից։
«Որակի ավանդույթ» կարգախոսով առաջնորդվող ու գործող Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը բուծում է համաշխարհային ճանաչում ունեցող «Բրոյլեր» տեսակի մսատու թռչուններ: Կոմբինատում ներդրվել և գործարկվում են գերմանական «Big Dutchman» և հոլանդական VDL ֆիրմաների վերջին սերնդի թռչնաբուծական տեխնոլոգիաներ և սարքավորումներ:
Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը 200-ից ավելի աշխատակիցներ ունի․ հիմնական աշխատուժը Սպիտակի տարածաշրջանի բնակիչներն են։ Կան հանրապետության այլ վայրերից, ինչպես նաև արտերկրից հրավիրված մասնագետներ։
«Դերժավա» ընկերությունների խմբի կազմում գործող Սպիտակի թռչնաբուծական կոմբինատում աշխատատեղերը շատանալու միտում ունեն։ Զարգացման, վերազինման, նոր ներդրումների հետ կապված ծրագրեր ևս կան։
Առավել մանրամասն՝ տեսանյութում
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։