31/08/2022 10:38
«Ժողովուրդ». Միքայել Արզումանյանը նախաքննական մարմնում միայն ասել է, որ մեղադրանքը չի ընդունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին նախկինում մի քանի անգամ ծանուցում է ուղարկվել, որ գա և ներկայանա նախաքննական մարմին, սակայն չի ներկայացել, ինչի արդյունքում նախաքննական մարմինը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել ու Հայաստան գալու ճանապարհին ձերբակալել: Իսկ կոնկրետ ո՞ր քրեական գործով են Միքայել Արզումանյանին հարցաքննել և մեղադրանք առաջադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հարցաքննել են Շուշի քաղաքի պաշտպանությունը չիրականացնելու քրեական գործի շրջանակներում, և մեղադրանքը վերաբերում է Շուշիի պաշտպանությունը չիրականացնելու ու հանձնելու գործընթացին: Իսկ ի՞նչ է ասել Արզումանյանը նախաքննական մարմնում. նա քննիչի բոլոր հարցերին կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել, միայն վերջում ասել է, որ մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Երևան գալու ճանապարհին և 72 ժամով ձերբակալվել: Կկալանավորվի դատարանի վճռով, թե ոչ, ժամանակը ցույց կտա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում