31/08/2022 15:02
«Հայաստանում արդարադատությունը հետաձգվել է անորոշ ժամկետով». Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ
«Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի...
Մենք կարող էինք հերթական անգամ մանրամասներով և հիմնավորումներով ներկայացնել Ավետիքի գործի աբսուրդայնությունն, ու այդ հրապարակումները հայտ կներկայացնեին Կաֆկայի գործերի հետ մրցելու, բայց մենք այսօր լռում ենք:
Ավետիք Չալաբյանը անազատության մեջ է մայիսի 14-ից` Հայաստանի իրավական պրակտիկայում թերևս հազվագյուտ հանգամանքներում, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում:
Մեզ մնում է միայն եզրակացնել, որ Հայաստանում արդարադատությունն է հետաձգվել, այն էլ անորոշ ժամկետով ու առանց պատճառաբանության»: