31/08/2022 16:46
Այսօր քննվելու է Միքայել Արզումանյանի խափանման միջոցի հարցը․ այժմ նա ազատության մեջ է
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, և դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել, լրատվամիջոցներին հայտնել է Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով՝ Միքայել Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Աջափնյակի նստավայրում այսօր քննվելու է նրա խափանման միջոցի հարցը։
Երեմ Սարգսյանը հավելել է, որ Միքայել Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարին մեղադրելով Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ։