31/08/2022 14:32
Աղավնոյում եւ Բերձորում 13 տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով. Արցախի ՆԳՆ
Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։
Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։