44-օրյա պատերազմում անձնակազմը ազատագրել է «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, Միքայել Արզումանյանը, սակայն, «նահանջ» հրաման է տվել. մանրամասներ

01/09/2022 15:41

44-օրյա պատերազմում անձնակազմը ազատագրել է «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, Միքայել Արզումանյանը, սակայն, «նահանջ» հրաման է տվել. մանրամասներ


2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար մեղադրանք է ներկայացվել ղեկավար պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան սպայի, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-մայոր Մ.Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զինվորականի՝ իր հեղինակությունը և գերակա դիրքն ընդգծելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։

Այսպես.

2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՊԲ N զորամասի պաշտպանության տեղամասում գտնվող, Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ։ Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։

2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ. նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը և հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։  Մասնավորապես, ոչնչացվել  է հակառակորդի շուրջ 10 զրահատեխնիկա, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ։

2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին՝ առ այն, որ «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, հակագրոհի օպերացիայի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի հիմնական կենդանի ուժը, զրահատեխնիկան,  չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:

Յուրային ստորաբաժանումները հրաժարվել են կատարել գեներալ-մայոր Մ.Ա.-ի կողմից տրված «նահանջ» հրամանը, որպիսի հանգամանքից վրդովված, վերջինս հրամայել է կապ հաստատել զորամասի հրամանատարի հետ, որից հետո ռադիոկապով վերջինիս նույնպես հրամայել է ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել թողնել «Արեգա» բարձունքը և նահանջել։
Ի պատասխան Մ.Ա.-ի կողմից տրված հրամանի՝ զորամասի հրամանատարը հակադարձել է՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք և կստեղծվի յուրային ստորաբաժանումների շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։ Մինչդեռ, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, որպիսի գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը, վստահելով Մ.Ա.-ին և տվյալ պահին մեկ այլ վայրում գտնվելով մարտական գործողությունների ակտիվ շրջանում, ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը:

Գեներալ-մայոր Մ.Ա.-ի գործողությունների հետևանքով յուրային ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: 2020 թվականի հոկտեմբերի 3-ին և 5-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ:

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործողՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին):
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ս.թ. օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն) և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։

Նախաքննությունը շարունակվում է»,-ասվում է ՔԿ հաղորդագրությունում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

30/09/2024 22:41 Լեղուղիների հիվանդություն․ Նշանները 30/09/2024 22:25 Սերբիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի 20-30 տարի․ Ռուսաստանից արձագանքել են 30/09/2024 22:11 Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Հայաստանում 30/09/2024 21:46 Վիրավորներից մեկի վիճակը ծանր է․ ՆԳՆ ՓԾ նոր մանրամասներ է հայտնում Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից 30/09/2024 21:30 Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ կորցրել է 18 900 զինծառայող․ ՌԴ ՊՆ 30/09/2024 21:13 Հայաստան են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի վարչապետերը․ Դիմավորել է Մհեր Գրիգորյանը 30/09/2024 20:56 Նորք-Մարաշի 3 փողոցներում 12 ժամ ջուր չի լինի 30/09/2024 20:40 Հոկտեմբերի 2-ից Մաշտոց-Բաղրամյան պողոտա հատվածում երթևեկությունը կդառնա միակողմանի 30/09/2024 20:30 Խոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 7 հոգու տեղափոխել են հիվանդանոց 30/09/2024 20:14 ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է՝ հրաժարվում են Արցախյան հարցից․ Սահմանադրագետ 30/09/2024 19:59 Իրանում հայտարարել են՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ագրեսիային 30/09/2024 19:46 Ռուսաստանի վարչապետը այցելել է Հայաստան 30/09/2024 19:36 Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի DPRC նիստում պատասխանել է ներկաների հարցերին 30/09/2024 19:23 Երիկամների մանր կծիկների բորբոքում. Ախտանշանները 30/09/2024 19:08 Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման զարգացման ուղղությունները» թեմայով նիստ 30/09/2024 18:51 ՍԴ-ն որոշել է՝ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի․ Վարդան Պողոսյան 30/09/2024 18:41 Հայաստանում շախմատի միջազգային մրցաշար է մեկնարկել, մասնակցում են 10 երկրների ներկայացուցիչներ՝ գրոսմայստերներ, միջազգային վարպետներ 30/09/2024 18:27 Հրդեհ Արմավիր քաղաքում 30/09/2024 18:13 Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանին «Բարեկամության» շքանշանով պարգևատրելու մասին 30/09/2024 17:58 «Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ պատրաստ է դիմակայել Իսրայելին ու հաղթել 30/09/2024 17:46 «Տիրոջ պատգամների իրագործումով մեր ժողովուրդը պիտի գտնի իր վերելքի ուղիները»․ Մայր Աթոռում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը 30/09/2024 17:37 Կառուցապատող ընկերությունը 246 661 988 դրամի վնաս է պատճառել 30/09/2024 17:25 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծում անտեսված են գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները․ Հայտարարություն 30/09/2024 17:12 Ցանկացած ճգնաժամ, պրոբլեմ գիտելիքի պակասից է․ Փաշինյան 30/09/2024 17:03 Արարատում ու Գեղարքունիքում որսագողություն է կատարվել 30/09/2024 16:50 Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է, որն ամեն օր հաղթահարում է իր առջև ծառացած մարտահրավերները. Սանոսյան 30/09/2024 16:43 Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին 30/09/2024 16:33 Անձրև, ամպրոպ ու մառախուղ. եղանակը՝ Հայաստանում 30/09/2024 16:21 «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը պատրաստ է համագործակցել կառավարության հետ 30/09/2024 16:14 Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր 30/09/2024 16:07 Իրանը ՀՀ-ն դիտարկում է նաև որպես դարպաս՝ դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար. Իրանցի նախարար 30/09/2024 16:00 ԱՄՆ-ն հպարտությամբ աջակցում է Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը. Դեսպան 30/09/2024 15:51 Կոնվերս Բանկը DigiTech-ին մասնակցելու է իր ներդրումային գործիքակազմով 30/09/2024 15:46 Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն. Դեսպան 30/09/2024 15:39 Հայաստանում կարմրուկով վարակման 553 դեպք է գրանցվել 30/09/2024 15:23 Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն՝ Anadolu-ին 30/09/2024 15:15 Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում. Դանիելյան 30/09/2024 15:00 Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. նրան ձերբակալել են 30/09/2024 14:48 «Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հիմնովին ավերել է գերեզմանատներ ու գյուղեր 30/09/2024 14:28 Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել է 30/09/2024 14:17 Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակում են 30/09/2024 14:10 28-ամյա տղամարդը պերֆերատորով աշխատելիս դիպել է էլեկտրալարին. այրվածքներով հոսպիտալացվել է 30/09/2024 13:57 Սևակի փողոցում համատիրության նախագահի մասնակցությամբ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է 30/09/2024 13:46 Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը 30/09/2024 13:42 ՀՀ-ն «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում դիտարկում է Իրանի նավահանգստում գործունեության նախագիծը 30/09/2024 13:37 Վճռական ենք բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել. ՀՀ-ում բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում․ Լուսանկար 30/09/2024 13:22 «Ծնողներս դեմ են եղել, բայց հիմա հպարտ են». Կանանց գումարտակի նորեկները (Տեսանյութ) 30/09/2024 13:15 Երևանում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը 30/09/2024 13:07 Չնայած ժամանակի մարտահրավերներին՝ հայկական ավիացիան շարունակում է զարգանալ և ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում. Միհրան Խաչատրյան 30/09/2024 13:01 Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 30/09/2024 12:59 Երեք օրում արձանագրվել է 37 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել վնասվածքներ 30/09/2024 12:51 Վերացվում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը 30/09/2024 12:32 Հիմա իրենց պնդումներով, եթե Սամվել Բաբայանն Ադրբեջանի հետ «քիրվա է», ուրեմն ընդունակ է չէ՞ գերիներին հետ բերել. Ակցիայի մասնակից 30/09/2024 12:22 Արցախի ներկայացուցչության մոտ Սամվել Բաբայանի աջակիցները պահանջում են կոմիտե ստեղծել և Բաբայանին գործելու մանդատ տալ 30/09/2024 12:09 Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը 30/09/2024 11:53 Այդ օրը հանդիպել է Էրդողանի հետ. ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը. Միջազգայնագետ 30/09/2024 11:48 Ամեն անգամ, երբ թվում է՝ ցինիզմը սահմաններ ունի, Փաշինյանը հակառակն է ապացուցում. Սուրենյանց 30/09/2024 11:44 Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է 30/09/2024 11:35 Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն է 30/09/2024 11:29 Լարսի ավտոճանապարհը հոկտեմբերի 1-ից կգործի առանց ժամային սահմանափակումների 30/09/2024 11:24 Վանաձորում երկու երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ 30/09/2024 11:19 Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել 30/09/2024 11:15 Ապագա քրեական ոստիկաններին ներկայացվել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) փորձը (Տեսանյութ) 30/09/2024 11:01 Մեծ է ռիսկը, որ մեր սահմանների անմիջական հարևանությամբ նոր պայթյուն կլինի․ Աբրահամյան 30/09/2024 10:40 Փրկարարները 35-ամյա քաղաքացու դին դուրս են հանել ջրանցքից 30/09/2024 10:17 Մեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» 30/09/2024 10:07 Նալբանդյան փողոցում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել պատի ու ծառի միջև․ կան տուժածներ 30/09/2024 09:58 Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը. Վահե Հովհաննիսյան 30/09/2024 09:55 Նոյ թաղամասի և Գորիսի Խորենացու փողոցի ջրամատակարարումը կդադարեցվի 30/09/2024 09:51 Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Մայր Տաճարում կմատուցվի պատարագ խաղաղության, անհետ կորածների, գերիների և զոհվածների համար 30/09/2024 09:45 Լույս չի լինի 30/09/2024 09:42 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կժամանի Հայաստան 30/09/2024 09:37 Տիգրան Ավինյանը կմեկնի Հռոմ 29/09/2024 18:53 Գորիսում տեղի է ունեցել գյուղատնտեսական փառատոն 29/09/2024 18:36 «Վարչապետի գավաթ» թիմային հեծանվավազքի մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցեցի մեկնարկից մինչեւ եզրագիծ. Փաշինյան 29/09/2024 18:06 Արարատում 44-ամյա տղամարդուն տարել են անհայտ ուղղությամբ, հնչեցրել հայհոյանքներ և սպառնալիքներ 29/09/2024 16:54 ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի մարտահրավերների հաղթահարմամբ. Կոպիրկին 29/09/2024 16:52 «Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մասին է. Հայրապետյան 29/09/2024 16:50 Սանոսյանը մեկնել է Սյունիք․ ճանապարհների սողանքային հատվածներում ծավալվել է աշխատանքային գործընթաց 29/09/2024 16:34 Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը 29/09/2024 15:04 Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից 29/09/2024 15:02 Ցավալի է, որ այս պատմանական իրադարձությանը հետևում էր նա, ում «ջանքերով» պղծվել են տասնյակ խորաններ. Մելիքյան 29/09/2024 13:53 Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոցում 29/09/2024 13:10 2023թ. առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդությունից մահվան դեպքերը 6739 են 29/09/2024 12:42 Սյունիքում բախվել են Opel-ը և իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է 29/09/2024 12:39 Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել 29/09/2024 12:09 Հայոց թագավորն ինքն է գնացել և Արարատ սրբազան լեռից ժայռաքարեր բերել Մայր Տաճարի հիմքերի համար. Թաթոյան 29/09/2024 12:00 Երևանում տեղի ունեցած Սամբոյի միջազգային մրցաշարին մասնակցել են երկու տասնյակից ավել երկրների պատվիրակություններ. Տեսանյութ 29/09/2024 11:40 Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը. Վեհափառ 29/09/2024 11:29 Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ 29/09/2024 11:12 Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին 29/09/2024 11:05 Շուրջ երեք տասնյակ հանդիպումներ՝ լայն օրակարգով․ ԱԳՆ-ն ամփոփում է Միրզոյանի այցը Նյու Յորք 29/09/2024 10:46 Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով 29/09/2024 10:41 Ծառուկյանին ոչ մեկ չի կարա ճնշի. ԲՀԿ ղեկավարը՝ իր դեմ հարուցված քրգործերի և Բագրատ Սրբազանի մասին. Տեսանյութ 29/09/2024 10:25 Մենք բացատրել ենք, թե ինչով է պայմանավորված եղել իշխանություններին հրավիրելը. Արշակ Սրբազան. Տեսանյութ 29/09/2024 09:56 Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է 29/09/2024 09:43 «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանն այս տարի կներկայացնի Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն 29/09/2024 09:36 Փորձեցինք քաջալերել նրանց. Փաշինյանն ու կինը պարել են դպրոցականների հետ. Տեսանյութ 28/09/2024 21:33 ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ Լավրով 28/09/2024 21:08 «Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ում