01/09/2022 11:46
Վեդիում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները թուրք ամուսիններ են եղել
ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են։
«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ», - Aysor.am-ին այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվում քննչական կոմիտեում՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։ Վեդու կայարանում թուրքերը խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին։