01/09/2022 09:46
«Ժողովուրդ». Վկայի կարգավիճակով հարցաքննվել է Սեյրան Օհանյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով մինչ նրան մեղադրանք առաջադրելը, վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Իհարկե, ինձ էլ են հարցաքննել, և ցանկանում եմ ասել, որ ես այնտեղ՝ Շուշիում, եղել եմ կամավոր և իմ հնարավորության սահմաններում փորձել եմ օգնել, և դրա պատասխանատվությունը պետական կառավարման մարմինների և ռազմական կառավարման մարմիների վրա է»:
Նշենք, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում