01/09/2022 16:42
Սարսափելի է պատկերացնել, թե այսօրվա որակով քննվող գործերով ոնց են մարդկանց տանելու մահապատժի․ փաստաբանը՝ Գլխավոր դատախազի առաջարկի մասին
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գլխավոր դատախազը նստել, մտածել է, որ արժի մահապատիժ ավելացնել պետական դավաճանության դեմ պայքարելու համար։ Ու քանի որ Սահմանադրությունը դա արգելում է, եկող սահմանադրությամբ դա նախատեսել։
Նույն հաջողությամբ, որպես, փորձված մեթոդ, քրեական գործերի բացահայտմանը շատ կօգնի եղունգ քաշելու արգելքը վերացնելը, մեկ էլ «ռիժի» կնանիքին հրապարակում վառելը։
Ու անկախ նրանից, որ արդեն իսկ եղած դավաճանության դեպքերի համար պատժի ծանրացումը կիրառելի չի լինի, սարսափելի է պատկերացնել, թե այսօրվա որակով քննվող գործերով ոնց են մարդկանց տանելու մահապատժի։
Մեկը լիներ` հասցներ հեղինակին, որ պաշտոնավարման վերջում անսթափ առաջարկների առատությունը շատ հեշտացնում է հետագայում շատ ինֆորմացիա տիրապետող անձի ինքնասպանության վարկածի ապացուցումը։
Հ.Գ. իսկ պետական դավաճանությունը պարտակողների համար հաստատ արժե վերականգնել ուղղիչ աշխատանքային գաղութները և ուղարկել սահման` խրամատ փորելու»։