01/09/2022 11:31
Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են. այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին Գիտելիքի և դպրության օրվա առիթով: Վերջինս հիշեցրեց, որ հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի ԱԺ-ում:
«Համոզմուքս է, որ այդ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան»,-նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից:
Ըստ նրա՝ Հայաստանում չեմ գործում բուհական պատշաճ չափանիշներ:
«Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են հնչում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ»,-նշեց վարչապետը։