01/09/2022 17:16
«Կարևոր է շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ»․ Բորելը ողջունում է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև կայացած հանդիպմանը։
«Ողջունում եմ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չորրորդ հանդիպումը։
Կարևոր է շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ, ջանքեր գործադրել հումանիտար և կապի ոլորտներում։
ԵՄ-ն շարունակում է միանգամայն աջակցել խաղաղ, ապահով և բարգավաճ Հարավային Կովկասին»,- Twitter-ի իր էջում գրել է Բորելը։