01/09/2022 13:34
Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերվել են բազալտ տեսակի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերել են բազալտ տեսակի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր։
Ապօրինի ընդերքօգտագործման տարածքներում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։
Բոլոր դեպքերով նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։