Անգամ Կոսովոն կորցրած սերբական իշխանությունը երբեք չհայտարարեց, թե Կոսովոն սերբական չէ. Միքայել Մալխասյան

01/09/2022 18:56

Անգամ Կոսովոն կորցրած սերբական իշխանությունը երբեք չհայտարարեց, թե Կոսովոն սերբական չէ. Միքայել Մալխասյան


Ազգային ինքնության պահպանման և վերարտադրման հարցում պատմագիտության կարևորության, պատմական իրադարձությունների մեկնաբանման սկզբունքի, հայրենիքն օտարելու խնդրի մասին Aysor.am -ը զրուցել է պատմական ժողովրդագրության փորձագետ, պատմաբան Միքայել Մալխասյանի հետ։

-Իշխանության ներկայացուցիչներն առանց խոչընդոտների պարբերաբար որակումներ են տալիս, մեկնաբանում են պատմական այս կամ այն իրադարձությունը՝ համապատասխանեցնելով այդ մեկնաբանությունները սեփական օրակարգին՝ այն լեգիտիմացնելու համար. սա կարելի՞ է համարել նաև պատմագիտական մտքի ճգնաժամի հետևանք։

-Պատմական ընդհանուր հիշողությունն ազգային ինքնության գլխավոր հիմնասյուներից է։ Եթե հանրային քննարկման դաշտում իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվում դարեր շարունակ խորհրդանիշ համարվող անհատների կամ կարևորագույն իրադարձությունների մասին, ինքնության ճգնաժամի վտանգ է առաջանում։ Այլ բան է մասնագետների բանավեճն, օրինակ, գրերի գյուտի թվականի մասին, այլ է, երբ ոչ կոմպետենտ մարդիկ, ոչ նեղ մասնագետներ իրավունք են վերապահում Մաշտոցին որակումներ տալու։

Եթե այդ կերպ է ներկայացվում պատմագիտական գիտելիքը, նշանակում է՝ կա քարոզչություն, որն ուղղակիորեն հարվածում է ազգային ինքնությանը։ Լրջագույն մարտահրավեր է, երբ պատմագիտական կոնցեպտները, գիտելիքը հանրային դաշտում քննարկում, մեկնաբանում են ոչ պրոֆեսիոնալները. դա ուղղակիորեն հարվածում է ազգային ինքնությանը։

-Երբ իշխանության ներկայացուցիչներն իրենք են թիրախավորում, խոցելի դարձնում ինքնության հիմնասյուները, այդ դեպքում ինչպե՞ս պաշտպանել դրանք, ինչպե՞ս պակաս խոցելի դարձնել պատմագիտական կոնցեպտները։

-Պատմագիտությունն ունի մշակման և հանրայնացման փուլ։ Գիտական զեկուցումները հանրայնացման կարևորագույն գործիքն են, բայց առավել լայն զանգվածների իրազեկման համար գործիք ծառայում են դասագրքերը, մեդիան։ Կարևոր է, որ խմբագրությունները համագործակցեն պատմաբանների հետ, որպեսզի պատմական բովանդակությամբ ցանկացած հաղորդում, արտադրանք խմբագրի պատմաբան՝ ոչ միայն սեփական հանրությանը չվնասելու, այլ նաև մնայուն արժեք ստեղծելու համար։

Արդի ժամանակաշրջանի ուսումնասիրությունների համար հիմք պետք է լինի փաստաթղթավորված ինֆորմացիան, պատմաբանները պետք է հասանելիություն ունենան փաստաթղթերին՝ հիմնավոր գնահատական տալու համար։ Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո բազմիցս անդրադարձել է կարևոր խնդրի՝ արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի՞ գաղտնի հավելված։ Որպես պատմաբան՝ գիտի, որ կան նախադեպեր, երբ փաստաթղթերը ստորագրվել են, հրապարակվել է հիմնական տեքստը, 50 տարի հետո պարզվել է, որ կա գաղտնի հավելված։

1939 թվականին Խորհրդային Միությունը և Գերմանիան ստորագրել են չհարձակման պակտ, 50 տարի անց Խորհրդային Միության արխիվը հրապարակեց գաղտնի հավելված. այսպիսով նոր հանգամանքներ հայտնի դարձան։

Այսինքն՝ պատմաբանի համար կա օբյեկտիվ դժվարություն՝ մեկնաբանելու, համապարփակ գնահատելու արդի ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Այդ իմաստով առավել անկաշկանդ են քաղաքագետները։ Վերջինները կարող են անգամ կցկտուր ինֆորմացիան մեկնաբանել, կանխատեսումներ անել քաղաքագիտական տեսությունների հիմամբ, կարող են նաև սխալվել։ Այսպիսով,՝ ընդհանուր առմամբ, քանի որ պատմաբաններն օբյեկտիվ պատճառներով քիչ են խոսում, դաշտն ազատ է տարատեսակ մեկնաբանությունների համար։

- Հայրենիքի օտարման հայաստանյան փորձը նախադեպ ունի՞։

- Հայրենիքի այսպիսի օտարում ՝ տարածքային առումով, դժվար է առանձնացնել։ Չինաստանում, երբ հաստատվեց կոմունիստական իշխանություն, հայտարարվեց, թե նախորդ իշխանությունը շեղվել է չինական քաղաքակրթության զարգացման ուղուց։ Բայց այդ իշխանությունից և ոչ ոք չասաց, թե օրինակ՝ Տիբեթը չինական տարածք չէ. այսինքն՝ այլ բան է վիճարկել զարգացման տեսլականը, այլ բան է թիրախավորել գոյաբանական կարևորության, նշանակության հարցեր։

Կոսովոն կորցրած, զիջման գնացած սերբական իշխանությունը երբեք չհայտարարեց, թե Կոսովոն սերբական չէ․ ավելին, առ այսօր հայտարարում են, որ Կոսովոն պատմական սերբական տարածք է, նաև այդտեղ է ընթացել ազգածագման գործընթացը։

Որպես հայրենիքի օտարման արդարացում՝ մեր հանրությունում կեղծ թեզ է շրջանառվում, թե ապրում ենք ՄԱԿ-ի որոշած սահմաններում, այնինչ ՄԱԿ-ը չէ սահման որոշողը, այլ որոշում կայացվում է, դիցուք, երկու երկրների դելիմիտացիոն հանձնաժողովների կողմից, ստորագրվում է փաստաթուղթ, ապա վավերացվում է. փոխադարձ համաձայնությամբ գործընթաց է։ «ՄԱԿ-ի որոշած սահման» եզրը նույնքան անհեթեթ է, որքան «Գուգլ քարտեզով կամ «ՋիՓիէՍ» համակարգով որոշվող սահման» արտահայտությունները։

- Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, կեղծ թեզերը։

- Ներկա պայմաններում ստեղծվում է տպավորություն, որ եթե ցույց տանք, որ հրաժարվում ենք Ցեղասպանության հարցի պահանջատիրությունից, Արցախի հարցում նշաձող ենք իջեցնում, ապա Թուրքիան լավ կտրամադրվի Հայաստանի հանդեպ։ Թուրքիայի որ պահանջն էլ որ իրագործենք, ներկա իրողությունների պայմաններում, երբ գտնվում ենք պարտվածի և նոր զիջումների պատրաստակամություն ունեցողի դերում, հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ, որովհետև Թուրքիայի՝ տարածաշրջանի կոմունիկացիաների վերահսկման նպատակը պայմանավորված չէ ո'չ Ցեղասպանության ճանաչման պահանջի հրաժարումով, ոչ էլ Արցախը զիջելու խնդրով. պահանջներն ավելանալու են ցանկացած զիջումից հետո, ընդ որում` դրանք կարող են նույնիսկ գեղեցիկ փաթեթավորում ունենալ, որ իբրև թե՝ մեզ տնտեսական զարգացում կսպասվի տարածքային զիջումներից կամ ճանապարհների նկատմամբ ինքնիշխան վերահսկման իրավունքից հրաժարվելու պարագայում։

Կեղծ թեզերից է նաև այն, թե հայերն ու թուրքերը լավ հարաբերություններ են ունեցել, խոչընդոտել է երրորդ պետությունը։

16-17-րդ դարերում թուրքական պետությունը մանկահավաքչություն, զանգվածային կրոնափոխություն էր իրականացնում, գլխահարկ պահանջում հայերից` կտրելով ռազմական գործի տարրական իմացությունից, հարկային քաղաքականությամբ խրախուսում հեռացումը ազգային ինքնությունից։ Այս ամենի լավ կողմը ո՞րն է։ Չի կարելի խեղաթյուրել իրականությունը` ասելով, թե եթե Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում հայերի մի փոքր առևտրավաշխառուական շերտ, սերտաճելով թուրքական էլիտային, լավ է ապրել, ուրեմն արևմտահայությունն էլ պիտի լավ ապրած լիներ. այդտեղ իրականությունն այլ էր, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում՝ այլ։ Իր հայրենի հողում` բուն Հայաստանում, հայը իրավազուրկ հպատակի իրավական կարգավիճակն ուներ։ Լրջագույն նենգափոխում է հայ-թուրքական հարաբերությունները դրական երանգներով ներկայացնելը, իբր երրորդ պետությունների` Եվրոպայի և Ռուսաստանի պատճառով ենք թշնամացել, և այդպիսով հիմնավորելը, թե ժամանակին լավ է եղել, հիմա էլ կարող է լավ լինել։

-Որպես պատմաբան, 30 տարիներն ինչպե՞ս կբնորոշեք, հատկապես այս բարդ ժամանակահատվածում ի՞նչ են կարող և ի՞նչ պետք է անեն պատմաբանները։

-Դժվար է կարճ բնութագրել 30 տարիները․ եթե ընդհանրական գնահատենք՝ մաքառումի և փորձությունների ժամանակաշրջան է, որ ընթանում է պետականության կայացման մարտահրավերների պայմաններում։ Որպես անկախ պետություն՝ անընդհատ տուրբուլենտ գոտիներում ենք եղել՝ ներքին և արտաքին գործոններով պայմանավորված, հիմա բարդագույն, դաժան շրջան է։

Նման իրավիճակում պատմաբանների գլխավոր խնդիրն է շարունակաբար հիշեցնել անցյալի վճռական իրադարձությունները (ինչպես օրինակ Սարդարապատի հերոսամարտը), դրանք հիմա կարող են ազդակ դառնալ վերածննդի։ Խիստ կարևոր է, որ պատմաբանները հակազդեն շրջանառվող կեղծ թեզերին։ Օրինակ՝ Շուշիի բնակչության ազգային կազմի մասին պատմաբանների ընկերակցությունը հայտարարություն տարածեց. տասնյակ պատմաբանների հիմնավորումը, որ մինչև 1920 թվականի ջարդերը հայերը Շուշիում մեծամասնություն են եղել,հանրային լայն ուշադրության չարժանացավ։ Չնայած այս բարդ պայմաններին՝ պատմաբանները պիտի շարունակաբար խոսեն՝ հանրությանը հնարավորինս զերծ պահելու վտանգավոր թեզերից։

 

Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:16 Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միացել են ԱՄՆ-ին 17/11/2024 23:40 Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը վայր կդնե՞ն ԱԺ պատգամավորական մանդատները. Աղազարյանը չի հերքել տեղեկությունը 17/11/2024 23:27 Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին 17/11/2024 23:17 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ. աղբյուր 17/11/2024 23:02 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից 17/11/2024 22:52 ՆԳ նախարարն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև ՔԿ նախագահ (24News) 17/11/2024 22:40 Վարչապետի կարգադրությամբ ՏԿԵ նախարարին ու ՊԵԿ նախագահին շտապ կանչել են կառավարություն․ նրանք ազատման դիմումներ են գրել 17/11/2024 21:33 Արարատի մարզում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել 17/11/2024 20:56 Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել, ամենաառաջին բանը, որ պահանջել էի՝ համբերությունն էր. Սուրեն Չախալյան 17/11/2024 20:15 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 17/11/2024 20:03 Հայաստանի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին 17/11/2024 18:29 Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ 17/11/2024 18:18 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում 17/11/2024 16:08 Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին. Ալիև 17/11/2024 15:55 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 17/11/2024 15:07 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. հանդիսությունների սրահի մոտ բախվել են 6 մեքենա. կան վիրավորներ 17/11/2024 14:26 631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն 17/11/2024 14:14 «Ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք. միջազգայնագետ 17/11/2024 13:14 Եղե՛ք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 17/11/2024 12:15 Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, Նիկոլը՝ ՀՀ վիլայեթացման սիմվոլը. Շարմազանով 17/11/2024 11:50 «Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը 17/11/2024 11:40 Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված. Փաշինյանը՝ Ենոքավան իր հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել 17/11/2024 11:20 Արագածոտնի մարզում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է 17/11/2024 11:07 Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան 17/11/2024 10:52 ՀՀ-ի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար. Հաջիև 17/11/2024 10:17 Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան (Տեսանյութ) 17/11/2024 10:05 Լոռիում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի. կրակոցներ են հնչել, ուղեկցողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց 17/11/2024 09:56 Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարանում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում 17/11/2024 09:49 «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը 16/11/2024 21:38 Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում 16/11/2024 21:20 ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին 16/11/2024 20:54 «Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային 16/11/2024 20:32 Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան 16/11/2024 20:13 Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել 16/11/2024 19:47 Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան 16/11/2024 19:26 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 16/11/2024 19:05 Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա 16/11/2024 18:45 Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել 16/11/2024 18:19 Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել 16/11/2024 17:56 Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային 16/11/2024 17:35 Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ 16/11/2024 17:05 Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս 16/11/2024 16:53 «Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 16/11/2024 16:33 «Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից 16/11/2024 16:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 16/11/2024 16:01 Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը 16/11/2024 15:55 Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 16/11/2024 15:50 Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ 16/11/2024 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) 16/11/2024 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ 16/11/2024 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար 16/11/2024 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ 16/11/2024 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը 16/11/2024 14:29 «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին 16/11/2024 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները 16/11/2024 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել 16/11/2024 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան 16/11/2024 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) 16/11/2024 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան 16/11/2024 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 16/11/2024 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 16/11/2024 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին 16/11/2024 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա 16/11/2024 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) 16/11/2024 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) 16/11/2024 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին 16/11/2024 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար 16/11/2024 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել 16/11/2024 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը 16/11/2024 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) 16/11/2024 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը 16/11/2024 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան 16/11/2024 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 16/11/2024 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ 16/11/2024 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը 16/11/2024 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր 16/11/2024 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ 16/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 16/11/2024 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն 16/11/2024 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա 16/11/2024 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված 16/11/2024 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն 16/11/2024 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր 16/11/2024 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել 16/11/2024 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի 16/11/2024 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը 16/11/2024 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ 16/11/2024 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր