02/09/2022 16:00
«Բիզնես անելը Հայաստանում հնարավոր է». մեկնարկում է «Buissup Global Forum 2022»-ը (Տեսանյութ)
Սեպտեմբերի 5-11-ը կանցկացվի «Buissup Global Forum 2022»-ը ։
«Buissup Global Forum»-ը 7-օրյա անվճար բիզնես ֆորում է, որի ընթացքում գաղափար ունեցող թիմերը ամբոջությամբ կմշակեն և ավարտին կհասցնեն իրենց բիզնես նախագծերը: Ֆորումն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
«Հայ գործարարների ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը վստահեցնում է՝ ասոցիացիան համաձարկ քայլեր է անում ու ամեն ինչ անում է այնպես, որ հաջողակ հայ գործարարները հավաքվեն մեկ հարթակի շուրջ ու համախմբվեն՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության ու ներդրումային հնարավորությունների զարգացման։
Դեռ 2021 թվականից սկսած՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ նախաձեռնել են «Buissup» ծրագիրը, որը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը։
«Ամբողջ տարվա ընթացքում բազմապրոֆիլ միջոցառումներ են անցկացվում, այս տարվա հունիսին անցկացվել է «Buissup» կոնֆերանսը, որը համախմբել է հազարից ավելի մասնակիցների, իսկ հուլիսին Հայաստանի չորս քաղաքաներում անկացվել է մեկ այլ միջացառում. այդ ամենն արվում է նրա համար, որ սկսնակ ու երիտասարդ գործարարները, բիզնեսմեններն իմանան, որ բիզնես անելը Հայաստանում հնարավոր է ու յուրաքանչյուր բիզնես ծրագիր կարող է ունենալ հնարավորություն՝ դիմելու «Հայ գործարարների ասոցացիա»-ին ու հաղթելու դեպքում ստանալ ներդրումներ»,-նշում է Ղումաշյանը։
Յոթ օրերի ընթացքում Դիլիջանում ինտենսիվ բիզնես դասախոսություններ կկազմակերպվի սկսնակ ու երիտասարդ բիզնեսմենների համար։ 200 մասնակից ստանալու են բիզնես գիտելիքներ տարբեր ոլորտներում։
2021 թվականին ֆորումն ունեցել է 9 հաղթող. պորտֆելը՝ մոտ 1,5 միլիոն դոլար։
Ֆորումի այս տարվա նպատակն է տարբեր երկրներից համախմբել տարբեր գործարարների՝ ընդգծելու ՀՀ դերը եվրոպական ու ասիական բիզնես համայնքների միավորման մեջ։
«Buissup Global Forum»-ի հիմնական մենթոր Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ ֆորումը Հայաստանի համար աննախադեպ միջոցառումների շարք է։
«Մենք պետք է կարողանանք աշխարհին ներկայանալ, պետք է զարգացնել թիմային աշխատանքը։ Ֆորումում հավաքված են մարդիկ, ովքեր իսկապես նվիրված են իրենց գործին»,-նշում է նա։
Ըստ Ալեքսանյանի՝ վերջապես Հայաստանում փորձ է արվում ձևավորել երիտասարդ գործարար. «Երիտասարդության շրջանում, ցավոք սրտի, գործարարությունն այդպես էլ մեծ տարածում չունի, բայց ֆորումը սերմանում է սերը դեպի գործարարություն ու գործարարները դառնում են հաճախորդին ու գլոբալ աշխարին ավելի մոտիկ»։
«Text`nPayme » նախագծի համահիմնադիր Արթուր Կարապետյանը «Buissup Global Forum 2021»-ի հաղթողներից է. 2018-ին իմացել են, որ սոցիալական ցանցերի միջոցով հնարավոր է գումար ուղարկել ու միտք է առաջացել՝ ո՞րն է լինելու շարունակությունը։
«Շարունակությունը լինելու էր այն, որ սոցցանցերը բանկերին փորձելու էին դուրս մղել շուկայից։ Մենք ուզում էինք գտնել լուծում. որոշեցինք՝ պետք է ստեղծել ծրագիր, որը մարդկանց հնարավորություն կտա սոցցացներով գումար ուղարկել, որը միավորված կլինի բանկի հետ, հենց այդպես էլ ծնվեց «Text`nPayme»-ի բանկային ստեղնաշարը»,-պատմում է Արթուրը։
2021-ին դիմել են «Buissup Global Forum», ինչն էլ իրենց համար եղել է բեկումնային. ֆորումից դուրս են եկել որպես հաղթող ու 2022-ին ստացել իրենց ֆինանսավորումը։
Ֆորումին մասնակցել է նաև «Qayltech» ընկերությունը. տնօրեն Լիլիթ Գուրօղլյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ընկերության հիմնադիրը զբաղվել է հաշմանդամություն ստացած տղաների առողջական հարցերով ու, տեսնելով զանազան խնդիրներ, փնտրել ու գտել է լուծումներ սարքերի օգնությամբ։ Ընկերությունն այժմ զբաղվում է վերականգնողական ու աջակցող սարքերի արտադրությամբ, գործունեությունն էլ ծավալում է Հայաստանում։
«Qayltech»-ն էլ «Buissup Global Forum»-ի հաղթողներից է. ընդլայնել են թիմը, նորարարական պրոդուկներ են հանել միջազգային շուկաներ։
Medu.am-ի համահիմնադիր Գևորգ Գրիգորյանը, որը նույնպես ֆորումի մասնակից է, վստահեցնում է՝ «Buissup Global Forum»-ն ու «Հայ գործարարների ասոցացիա»-ն կոտրում են կարծրատիպերը. «ոչ թե խնամի, ծանոթ, բարեկամի են ինչ-որ գործի տեղավորում այլ՝ զրոյից մարդուն վերափոխում են դեպի բիզնեսմեն»։ Ֆորումին մասնակցելով էլ Medu.am-ը սոցիալական պրոյեկտից դարձել է աշխատող բիզնես։ Medu.am-ի պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 3-ին։
«Buissup Global Forum 2022»-ի հաղթողները հայտնի կլինեն սեպտեմբերի 10-ին՝ ֆորումի պաշտոնական փակմանը։