02/09/2022 20:17
Իրավունք չունենք Արցախի ժողովրդին, Արցախը միայնակ թողնել, պարտավոր ենք Արցախի կողքին կանգնել․ Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
Ինձ համար մեծագույն պատիվ է Արցախի անկախության օրը այս ամբիոնից բոլորիս անունից շնորհավորելը, այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ, շնորհավորելով Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձը, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հավերժ խոնարհում այն բոլոր մարտիկներին, այն բոլոր նվիրյալներին, ովքեր այսօր մեզ հետ չեն, իրենց կյանքը նվիրել են Արցախի անկախության համար»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նա շեշտեց՝ այսօր էլ պետք է վճառականությամբ լցվել ու միասնականություն ցուցաբերել, քրտնաջան աշխատանքով հասնել հաջողությունների՝ հանուն Հայաստանի և Արցախի պայքարում։
«Այսօր մենք իրավունք չունենք Արցախի ժողովրդին, Արցախը միայնակ թողնելու, պարտավոր ենք մեր պայքարի հաղթական ոգով Արցախի ժողովրդի կողքին կանգնել»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Սեյրան Օհանյանը հավելեց՝ պայքարը վերջնական փուլ է մտնում, վճռականությամբ լցված՝ հեռացնելու են գործող իշխանություններին։