02/09/2022 18:00
«ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի սկզբունքային դիրքորոշումն է՝ եղել ենք, կանք և պարտավոր ենք լինել Արցախի կողքին»․ ԲՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում է
Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ Ստեփանակերտում է նաև ԲՀԿ քաղաքական խորհրդի պատվիրակությունը։
ԲՀԿ անդամները Ստեփանակերտի Հուշահամալիրում և Զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել հանուն Արցախի անկախության, հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների հիշատակին։
«ԲՀԿ-ի և անձամբ պարոն Գագիկ Ծառուկյանի սկզբունքային դիրքորոշումն է, որ եղել ենք, կանք և պարտավոր ենք լինել Արցախի կողքին։ Եվ հենց այս օրով, որքան էլ ծանր է իրավիճակը, որքան էլ լուրջ խնդիրների առջև ենք կանգնած, այնուամենայնիվ, շնորհավորում ենք Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ և կարող ենք ասել միայն մի բան՝ առանց Արցախ չկա Հայաստան և հակառակը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
ԲՀԿ պատվիրակությունն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հայկական երկրորդ հանրապետության նախագահը կարևոր է համարել Հայաստանի քաղաքակա ուժերի ներկայացուցիչների այցերը, բարձր է գնահատել նաև Գագիկ Ծառուկյանի անձնական ներդրումը՝ Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում