02/09/2022 18:35
«Օնիկ Գասպարյանը պետք է խոսի. հապաղելն այլևս անթույլատրելի է»
ԱԺ նախկին պատգամավորր Արթուր Ղազինյանը գրել է․
«Օնիկ Գասպարյանը պետք է խոսի. հապաղելն այլևս անթույլատրելի է:
Նա պետք է պատասխանի, ի թիվս այլ հարցերի, երեք առաջնահերթ ու կարևոր հարցերին.
1. Ինչու՞ և ու՞մ ցուցումով չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն։
2. Ինչու՞ և ու՞մ ցուցումով չի իրականացվել զորքի բացազատում։
3. Ինչու՞ և ու՞մ ցուցումով է դադարեցվել ՀՀ ԶՈւ լրամահամալրումը և առաջնագիծ են ուղարկել կամավորականներին:
Հ.Գ. ՀՀ զինված ուժերը չեն կարող մեղավոր նշանակվել դավաճանության մեջ:
Հ.Հ.Գ. Մեր բանակը չի պարտվել, մեր զինվորը չի պարտվել . . .»։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մեղադրանք է առաջադրվել գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարութունյանին։
Ավելի վաղ՝ օգոստոսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին։