02/09/2022 14:09
Պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր շնորհավորական ուղերձն է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով․
«Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։
Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար» , - նշված է ուղերձում։