03/09/2022 18:30
Օֆթալմոպլեգիա․ Ակնագնդի նյարդի ախտահարման հնարավոր վտանգները
Օֆթալմոպլեգիան ակնագնդերի մկանների պարալիչն է, կարող է դրսևորվել արտաքին ձևով (ակնաշարժ մկանների պարալիչի), և ներքին (թարթչային մկանի պարալիչների) ձևով կամ լրիվ (ակնագնդի ներքին և արտաքին մկաննեռի պարալիչի) ձևերով, որը բնութագրվում է, որպես վերակնակապճային ճեղքի սինդրոմ:
Օֆթալմոպլեգիայի բուժումը անհրաժեշտ է անցկացնել նևրոպատոլոգի օգնությամբ: Այն պետք է ուղված լինի նախևառաջ հիվանդության պատճառը վերացնելուն: Ավելի հաճախ հիվանդները ստիպված են լինում դիմել պլաստիկ վիրահատությունների, որոնք ոչ միշտ են տալիս դրական արդյունք:
Օֆթալմոպլեգիա ն կարող է լինել միակողմանի և երկկողմանի: Դրսում դասավորված ակնագնդի մկանների պարալիչի ժամանակ, առաջանում է արտաքին օֆթալմոպլեգիա, ներքին մկանների պարալիչի ժամանակ` ներքին օֆթալմոպլեգիա: Եթե մկանների պարալիտիկ թուլացման աստիճանը միանման չէ, առաջանում է մասնակի օֆթալմոպլեգիա:
Տարբերում են նաև լրիվ արտաքին և լրիվ ներքին օֆթալմոպլեգիաներ: Մասնակի արտաքինի ժամանակ ակնագունդը թեքվում է առողջ կամ քիչ պարալիզված գործող մկանի կողմը, ախտահարված մկանի ուղղությամբ վերջինիս շարժումները սահմանափակ են կամ բացակայում են, ի հայտ է գալիս առարկաների կրկնապատկում: Լրիվ արտաքին օֆթալմոպլեգիայի ժամանակ ակնագունդը անշարժ է: Մասնակիի դեպքում, սովորաբար, դիտվում է միայն բբի լայնացում, լուսային ռեակցիայի բացակայությամբ: Լրիվ ներքին օֆթալմոպլեգիայի ժամանակ դիտվում է բբի լայնացում, լուսային ռեակցիայի, կոնվերգենցիայի բացակայություն: Լրիվ օֆթալմոպլեգիայի ժամանակ ակնագունդը և բիբը բացարձակ անշարժ են, առկա է ոչ մեծ էկզօֆթալմ:
Օֆթալմոպլեգիայի պատճառը կարող են լինել նյարդային համակարգի տարբեր մակարդակների խանգարումները (բնածին կամ ձեռքբերովի) գանգուղեղային ներվերի կորիզների,արմատների և նյարդային ցողունների շրջանում: Բնածին օֆթալմոպլեգիա կարող է ի հայտ գալ ակնաշարժ նյարդերի կորիզների ապլազիայի արդյունքում, որը երբեմն ուղեկցվում է նյարդային ցողունների բացակայությամբ և փոփոխություններով աչքի մկաններում:
Այս պաթոլոգիան ոչ հազվադեպ զուգորդվում է ակնագնդի և այլ օրգան - համակարգերի զարգացման արատներով և հանդիպում է ընտանիքի մի քանի անդամների մոտ: Ձեռքբերովի օֆթալմոպլեգիայի պատճառ կարող են լինել տարբեր էթիոլոգիայի սուր և խրոնիկ էնցեֆալիտները, դեմիելինիզացնող հիվանդությունները, սիֆիլիսը, տուբերկուլյոզը, դիֆտերիան, փայտացումը, բոտուլիզմը, կապարով , ածխածնի օքսիդով, ալկոհոլով, գլխուղեղի անոթային ախտահարումները և նորագոյացությունները, գանգուղեղային տրավմաները: Օֆթալմոպլեգիան կարող է լինել օֆթալմոպլեգիկ միգրենի ախտանիշ` հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը դրսևորվում է գլխացավերի նոպաներով` զուգորդվելով միակողմանի լրիվ կամ մասնակի օֆթալմոպլեգիայով: Գլխացավերի տևողությունը մի քանի ժամից մինչև մի քանի օր է: Ակնաշարժ նյարդի ֆունկցիան վերականգնվում է աստիճանաբար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։