03/09/2022 09:51
Հսկայական բան կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի հասնել ՀՀ իշխանությունների հեռացմանը, քանի որ առանց դրա ահնար է կանխել Արցախի և Հայաստանի անկումը. Տիգրան Աբրահամյան
Արցախի՝ հետպատերազմյան ժամանակահատվածի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ստեղծված ծանր իրադրության պայմաններում պետական ինստիտուտները որևէ հաշվարկ չունեն, թե սցենարային այս կամ այն զարգացման դեպքում ինչպես են գործելու, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Դեռ չեմ խոսում այն մասին, որ պետական կառավարման համակարգի առանցքային պաշտոններում ճգնաժամային պայմաններում գործելու անկարողունակ դեմքերի պակաս չկա»,-նշել է նա:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի վարած վտանգավոր քաղաքականության պայմաններում համակարգային խնդիրներն ու կենսունակության ճգնաժամն առավել խորացնում են առանց այդ էլ առկա բարդ իրավիճակը։
Ըստ նրա՝ հսկայական բան կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի հասնել ՀՀ իշխանությունների հեռացմանը, քանի որ առանց դրա ահնար է կանխել Արցախի և Հայաստանի անկումը։
«Մեր հիմնական խնդիրները ներսում են՝ գաղափարական սնանկությունից մինչև հայկական շահը չսպասարկող իշխանության գոյություն։
Մյուս հարցերը, նույնիսկ ադրբեջանական սպառնալիքները, վտանգավորության այնպիսի աստիճան չունեն, որքան հայկական իրականության մեջ ստեղծված քաղաքական դասավորությունները»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը: