03/09/2022 18:11
Ստեղծված իրավիճակում խիստ անհրաժեշտ է համախմբումը միասնական հայկական օրակարգի շուրջ. Ստեփանակերտից կոչ-ուղերձ է հղվել
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքից կոչ-ուղերձ է հղվել համայն հայությանն ու Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին:
Կոչ- ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայր Հայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում ապրող քույրեր ու եղբայրներ,
Այսօր` 2022թ. սեպտեմբերի 2-ին, մենք` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի մասնակիցներս, դիմում ենք ձեզ մեր ընդհանուր Հայրենիքի պատմական մի հատվածի` Արցախի ու նրա ժողովրդի համար ճակատագրական մի ժամանակահատվածում, երբ մեր միասնական ջանքերից ու մտածված գործողություններից է կախված պետության ու պետականության ապագան:
Երեսունմեկ տարի առաջ ուղիղ այս օրը` 1991թ. սեպտեմբերի 2-ին, այս նույն հրապարակում մեր հազարավոր հայրենակիցներ «Միացում», «ազատություն» և «անկախություն» էին վանկարկում` հորդորելով արտահերթ նստաշրջանի հավաքված նախկին մարզային խորհրդի ժողովրդական պատգամավորներին ճիշտ որոշում ընդունել հայկական երկրամասի ապագայի հարցում: Պահը վճռական էր, ինչպես հիմա. ազատության համար չպայքարող ազգերը կարող էին մնալ աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում քանդվող տերությունների փլատակների տակ:
Այդ օրը ընդառաջ գնալով Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի ազգաբնակչության ցանկությանն ու կամքին՝ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի` Արցախի անկախ հանրապետությունը: Պատմական այդ որոշմանը հաջորդեցին միջազգային իրավունքի սկզբունքներին և դեռևս գործող միութենական պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ու քաղաքական գործողությունները՝ համաժողովրդական հանրաքվեն և ինքնիշխան պետության օրինական իշխանությունների ընտրությունները:
Անկախ պետության հռչակման քաղաքական գործընթացով նոր էջ բացվեց 1988թ. փետրվարին արցախահայության կողմից նախաձեռնած ազգային-ազատագրական պայքարի տրամաբանության մեջ, որն արտահայտվել էր Մայր Հայրենիքին Արցախը վերամիավորելու գաղափարախոսությամբ:
Ինքնիշխանության հաստատման ուղին ծանր էր ու հագեցած բազմաթիվ բարդություններով: Ադրբեջանի կողմից ձեռնարկված զանգվածային ջարդերի, բռնաճնշումների և էթնիկ զտումների քաղաքականությունը շուտով վերաճեց բացահայտ ռազմական գործողությունների՝ հայկական Արցախի դեմ, որին դիմակայելու համար ոտքի կանգնեց երկրամասի հայ բնակչությունը՝ Հայաստանից ու Սփյուռքից օգնության հասած բազմաթիվ հայրենակիցների հետ մեկտեղ:
Արցախի շուրջ օրեցօր սեղմվող օղակը ճեղքելու և հումանիտար աղետից խուսափելու նպատակով և ուժերի մեծագույն լարումով հաջողվեց 1992թ. մայիսին ազատագրել հայոց բերադաքաղաք Շուշին, դեպի Սյունիք տանող ճանապարհով Բերձոր քաղաքը` ցամաքային հուսալի կապ հաստատելով Մայր հայրենիքի հետ: Ազատության ու անկախության համար պայքարում հազարավոր հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքի ապագային: 1992թ. ամռանը հռչակված Արցախի անկախ հանրապետության տարածքի գրեթե կեսը օկուպացված էր հակառակորդի կողմից. մենք կորցրել էինք Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի շրջանի մեծ մասը:
Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում հայությունն իր մեջ ուժ գտավ համախմբվելու և կերտելու ապագա հաղթանակները: Ազգային բանակի ստեղծումը թույլ տվեց ամուր հիմքերի վրա դնել երկրի պաշտպանության ու անվտանգության հարցերը, որի շնորհիվ 1994թ. մայիսին թշնամին պարտադրված էր զինադադարի պայմանագիր ստորագրել՝ ամրագրելով այդ պահին ռազմաճակատում ձևավորված իրավիճակը:
Ռազմի դաշտում գրանցած հաջողություններին զուգահեռ ակտիվացավ նաև 1992թ. գարնանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով մեկնարկած և Մինսկի խմբի ձևաչափում կենտրոնացվող բանակցային գործընթացը, որի ամփոփումը հանդիսացավ 1994թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտող կողմի արձանագրումը:
Հետպատերազմյան տարիներին Արցախի Հանրապետությունը, հաղթահարելով բազմաթիվ նոր դժվարություններ, ձեռնամուխ եղավ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից իրավական ու ժողովրդավարական պետության կառուցմանը, և այդ ջանքերի հանրագումարում 2006թ. ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Սահմանադրությունը:
Մինչդեռ Արցախի ժողովուրդը խստորեն հետևում էր ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային միջնորդների առաջարկած հայեցակարգին, Ադրբեջանը ծածուկ և բացահայտ պատրաստվում էր նոր պատերազմի: Ցավոք, մեր բոլոր զգուշացումները միջազգային կազմակերպություններին և կարգավորման գործընթացում ներգրավված դերակատարներին սպասված արդյունքներ չունեցան, և հակառակորդը, օգտվելով թողտվությունից, մշտական սադրանքներ էր ստեղծում Արցախի սահմանին:
Այդ ամենի կիզակետը պետք է համարել 2016թ. քառօրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը, օգտվելով միջազգային կառույցների ոչ հասցեական արձագանքներից, դիմեց հերթական արկածախնդրությանը: Այդ նույն օրերին աշխարհասփյուռ հայությունը աննախադեպ աջակցության օրինակ և Արցախը պաշտպանելու բարձր պատրաստակամություն ցույց տվեց և, հավանաբարար, հենց այդ գործոնները հուշեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հետ քաշվել և ապագա ագրեսիվ ծրագրերի համար խնդրել հակահայ այլ ուժերի օգնությունը՝ Թուրքիայի գլխավորությամբ:
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած հերթական լայնամասշտաբ պատերազմը ծանր ու աղետաբեր հետևանքներ ունեցավ մեր ժողովրդի համար: Օգտվելով մեր սխալներից և վերջին տարիներին իր կուտակած սպառազինությունների առավելություններից՝ թշնամուն հաջողվեց ոչ միայն լրջորեն վնասել մեր անվտանգային ու պաշտպանական համակարգը, այլև զգալի մարդկային ու տարածքային կորուստներ պատճառել մեզ՝ տիրանալով հայկական Շուշիին, Հադրութի ողջ շրջանին և պատմական Արցախի այլ ավանդական բնակավայրերի: Հազարավոր մեր հայրենակիցներ հայրենազրկվել և ունեզրկվել են՝ ստիպված լինելով ապաստան գտնել Արցախի և Մայր Հայաստանի առավել անվտանգ բնակավայրերում: Այն հանգամանքը, որ մեր երկրամասում ծրագրված հերթական ցեղասպանությունը կանխվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի անմիջական միջամտությամբ ու Խաղաղապահ ուժերի Արցախ մուտք գործելով, որևէ կասկած չի կարող հարուցել: Միաժամանակ, մենք համոզված ենք, որ Արցախի անվտանգության ապահովման համար կարևորագույն բաղադրիչ է մեր սեփական պաշտպանական համակարգի կատարելագործումը:
Հայրենակիցներ,
Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ, որոնք վտանգում են մեր ազգային ինքնությունն ու հայկական պետականության ապագան:
Եվ որպեսզի կարողանանք հաղթահարել մեզ համակած պարտվողական տրամադրությունները և վերագտնել 1988 և 1991 թվականների ՀԱՅ-ի նպատակասլաց տեսակը, ինչպես նաև համաձայնեցված ու համակարգված աշխատանքներ նախաձեռնել ստեղծված իրավիճակը փոխելու համար, խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք ազգովի համախմբվենք միասնական հայկական օրակարգի շուրջ:
Իսկ դա նշանակում է.
1. Հենց այսօր, պատմական 1991թ. սեպտեմբերյան օրերից 31 տարի անց, արտահայտելով ողջ արցախահայության տեսակետն ու կամքը, այս նույն հարթակից մենք հայտարարում ենք, որ մեր ռազմավարական նպատակը՝ Արցախը մայր հայրենիքին միավորելու գաղափարը, չի փոխվել և, որ շատ կարևոր է` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այդ ռազմավարական նպատակին մոտեցնող անհրաժեշտ քայլերից մեկն է:
2. Մենք ազդարարում ենք ի լուր աշխարհի, որ Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախի պետական համակարգը խաթարող ցանկացած կարգավիճակ, և ինքնիշխան պետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության անհրաժեշտ նախապայմանն է:
3. Արցախի ապագայի շուրջ բոլոր ներկա և գալիք բանակցողները պարտավոր են հիմք ընդունել վերոնշյալ արձանագրումները և զգուշանալ այն կարմիր գծերից, որոնք նշվել են Արցախի Ազգային ժողովի ս. թ. ապրիլի 14-ի հայտարարության մեջ: Մենք պահանջում ենք առաջնորդվել միմիայն հնչեցված օրակարգի դրույթներով:
4. Միջազգային իրավասու կառույցներից և, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում ենք հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ամենաբարձր մակարդակով իրենց ստանձնած մանդատին և առաջնորդվել Մինսկի խմբի շրջանակներում ընդունված սկզբունքներով:
5. Համայն հայությանը, մեր քույրերին ու եղբայրներին կոչ ենք անում շարունակել ապրել Արցախով, բոլոր հնարավոր միջոցներով օժանդակել Արցախի վերականգնմանը և Արցախին վերաբերվել որպես համազգային ձեռքբերում ու հպարտություն:
Սահմանները կապանքներ չեն, շղթաներն էլ` կփշրվեն:
Արցախը շարունակելու է պայքարը, և մենք դեռ տոնելու ենք նոր հաղթանակներ:
ք. Ստեփանակերտ
02 սեպտեմբերի, 2022թ.»
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
Այսօր, 00:16
Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միացել են ԱՄՆ-ին
17/11/2024 23:40
Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը վայր կդնե՞ն ԱԺ պատգամավորական մանդատները. Աղազարյանը չի հերքել տեղեկությունը
17/11/2024 23:27
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17/11/2024 23:17
Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ. աղբյուր
17/11/2024 23:02
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից
17/11/2024 22:52
ՆԳ նախարարն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև ՔԿ նախագահ (24News)
17/11/2024 22:40
Վարչապետի կարգադրությամբ ՏԿԵ նախարարին ու ՊԵԿ նախագահին շտապ կանչել են կառավարություն․ նրանք ազատման դիմումներ են գրել
17/11/2024 21:33
Արարատի մարզում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել
17/11/2024 20:56
Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել, ամենաառաջին բանը, որ պահանջել էի՝ համբերությունն էր. Սուրեն Չախալյան
17/11/2024 20:15
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում
17/11/2024 20:03
Հայաստանի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17/11/2024 18:29
Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ
17/11/2024 18:18
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում
17/11/2024 16:08
Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին. Ալիև
17/11/2024 15:55
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
17/11/2024 15:07
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. հանդիսությունների սրահի մոտ բախվել են 6 մեքենա. կան վիրավորներ
17/11/2024 14:26
631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն
17/11/2024 14:14
«Ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք. միջազգայնագետ
17/11/2024 13:14
Եղե՛ք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
17/11/2024 12:15
Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, Նիկոլը՝ ՀՀ վիլայեթացման սիմվոլը. Շարմազանով
17/11/2024 11:50
«Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը
17/11/2024 11:40
Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված. Փաշինյանը՝ Ենոքավան իր հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել
17/11/2024 11:20
Արագածոտնի մարզում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է
17/11/2024 11:07
Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17/11/2024 10:52
ՀՀ-ի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար. Հաջիև
17/11/2024 10:17
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան (Տեսանյութ)
17/11/2024 10:05
Լոռիում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի. կրակոցներ են հնչել, ուղեկցողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
17/11/2024 09:56
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարանում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
17/11/2024 09:49
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
16/11/2024 21:38
Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում
16/11/2024 21:20
ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին
16/11/2024 20:54
«Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային
16/11/2024 20:32
Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան
16/11/2024 20:13
Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել
16/11/2024 19:47
Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան
16/11/2024 19:26
Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը
16/11/2024 19:05
Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա
16/11/2024 18:45
Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
16/11/2024 18:19
Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել
16/11/2024 17:56
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային
16/11/2024 17:35
Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ
16/11/2024 17:05
Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս
16/11/2024 16:53
«Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
16/11/2024 16:33
«Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից
16/11/2024 16:19
Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ
16/11/2024 16:01
Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը
16/11/2024 15:55
Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ)
16/11/2024 15:50
Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ
16/11/2024 15:42
Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ)
16/11/2024 15:20
«Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ
16/11/2024 15:00
Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար
16/11/2024 14:56
Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ
16/11/2024 14:42
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16/11/2024 14:29
«Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին
16/11/2024 14:20
Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները
16/11/2024 14:14
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել
16/11/2024 14:09
Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան
16/11/2024 13:53
ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ)
16/11/2024 13:38
Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16/11/2024 13:35
Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
16/11/2024 13:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր
16/11/2024 13:08
31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին
16/11/2024 12:59
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16/11/2024 12:52
Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ)
16/11/2024 12:37
ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ)
16/11/2024 12:15
«Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին
16/11/2024 12:05
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար
16/11/2024 11:53
Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել
16/11/2024 11:35
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը
16/11/2024 11:20
Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ)
16/11/2024 11:10
Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը
16/11/2024 10:56
Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան
16/11/2024 10:27
Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16/11/2024 10:17
Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ
16/11/2024 10:11
Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը
16/11/2024 10:01
Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր
16/11/2024 09:39
Կեսօրից հետո սպասվում են տեղումներ
16/11/2024 09:36
Լարսի ավտոճանապարհը բաց է
16/11/2024 09:22
«Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն
16/11/2024 09:21
«Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա
16/11/2024 09:18
«Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված
16/11/2024 09:16
«Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն
16/11/2024 09:14
«Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր
16/11/2024 09:11
«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել
16/11/2024 09:08
«Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի
16/11/2024 09:05
«Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը
16/11/2024 09:04
«Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ
16/11/2024 09:02
«Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն
15/11/2024 22:44
Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ
15/11/2024 22:29
Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ)
15/11/2024 22:11
Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել
15/11/2024 21:55
Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում
15/11/2024 21:40
Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան
15/11/2024 21:20
Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
15/11/2024 21:02
Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ
15/11/2024 20:47
Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան
15/11/2024 20:33
Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված
15/11/2024 20:15
Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն
15/11/2024 20:00
«Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով
15/11/2024 19:42
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր