03/09/2022 13:00
Մոսկվայում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6634 դեպք, մահացել է 34 մարդ
Մոսկվայում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6634 դեպք, մահացել է 34 մարդ, հայտնում է «ՌԻԱ»-ն՝ հղում անելով «Stopcoronavirus.rf» պորտալին:
«Օրական արձանագրվել է 6634 դեպք, հոսպիտալացվել է 294 մարդ, ապաքինվել՝ 6248 մարդ: Մեկ օրում 34 մարդ է մահացել է»,- ասվում է ամփոփագրում։
Ընդհանուր առմամբ, Մոսկվայում, համաճարակի սկզբից ի վեր, հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 միլիոն 49 հազար 186 դեպք, ապաքինվել է 2 միլիոն 821 հազար 727 մարդ, մահացել է 45 249 մարդ։